
Արմինֆո. Հայկական Smile Food LLC ընկերությունը, որն զբաղվում է Ճապոնիայի շուկա հայկական արտադրանքի արտահանմամբ, մասնակցել է SMTS 2023 (Supermarket Trade Show) միջազգային մեծ ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել փետրվարի 15-17-ը:
Ինչպես հաղորդել են ընկերության ներկայացուցիչները, ոչ մմեծ հայկական տաղավարում իրենց արտադրանքը միջազգային ցանցային մանրածախ վաճառողներին են ներկայացրել այնպիսի հայկական ընկերություններ, ինչպիսիք են Fruit food, Ibari, Yan, Aregi, Camellia, Homeland, «Օտ Մարտինա», Grand Kendy, Mountea, Galilee, Harvy, Shokochir, Honey.am Kanach group, Proshyan food, Tonyans family, Mark Sevouni:
Կազմակերպիչների կարծիքով, բավականին մեծ ջանքեր են պահանջվել հայկական արտադրանքը "քմահաճ եւ պահանջկոտ" ճապոնական շուկա դուրս բերելու համար, "շուկա, որը տարբերվում է մնացած աշխարհից, որտեղ սպառողը մտածում է բոլորովին այլ կատեգորիաներով":
Smile Food LLC ընկերությունը հայ մյուս արտադրողներին կոչ է անում ներկայացված լինել հագեցած և հետաքրքիր ճապոնական շուկայում:
Նշենք, որ SMTS-ի կազմակերպիչն Է Ճապոնիայի սուպերմարկետների ազգային ասոցիացիան։ Ամենամյա ցուցահանդեսի մշտական մասնակիցներն են շուրջ 10 հազար տեղական եւ օտարերկրյա արտադրողներ: