Չորեքշաբթի, 1 Մարտի 2023 15:36
Կարինա Մելիքյան

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2023թ. հունվարին նահանջել են պատմական առավելագույնից

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2023թ. հունվարին նահանջել են պատմական առավելագույնից

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները նահանջել են պատմական առավելագույնից՝ 2022թ. դեկտեմբերի 4.112 մլրդ դոլարից մինչև 3.689 մլրդ դոլար՝ 2023թ. հունվարին: Մասնավորապես, 2023թ. հունվարին Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) կրճատվել են 10.3%-ով կամ 422.6 մլն դոլարով (դեկտեմբերյան 17% կամ $594 մլն-ով աճից հետո): Ընդ որում, տարեկան դինամիկայի աճը պահպանվել է, բայց տեմպերի զգալի դանդաղմամբ՝ 31% - ից մինչեւ 18%, այսինքն, բացարձակ արտահայտությամբ անցյալ տարվա  738 մլն դոլարով աճը այս տարի ննազել է մինչեւ 551 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

 

Մասնավորապես, ՀՄՊ-ների հունվարյան անկումը պայմանավորված էր ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 11% կրճատմամբ (դեկտեմբերյան 17,5% աճից հետո)՝ մինչեւ 3.658 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR - ի մասնաբաժնի 5 անգամ աճի դեպքում (դեկտեմբերյան 73,5% անկումից հետո)՝ մինչեւ 30,6 մլն դոլար, ինչը շատ ավելի զուսպ տեմպերով նկատվել է նաեւ մեկ տարի առաջ հունվարին, երբ ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 3,3% անկումն ուղեկցվել Է ԱՄՀ-ում SDR-ի 21,7% աճով (դեկտեմբերին առաջինի 7,8% աճից և երկրորդի 45,1% անկումից հետո):

 

Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույնին՝ 4.112 մլրդ դոլար՝ 27.3% կամ 881.8 մլն դոլար տարեկան աճով (2021թ. 23.5% աճի դիմաց)։ Դրանց կառուցվածքում պատմական առավելագույնին են հասել նաեւ ԱՓԱ-ով արտաքին ակտիվները՝ 4.108 մլրդ դոլար՝ 2022 թվականին ավելանալով 28.5 տոկոսով, ԱՄՀ - ում SDR-ի մասնաբաժնի 81.3 տոկոսով անկման դեպքում ՝ մինչեւ 6.2 մլն դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նկատվել է եւ առաջինի, եւ երկրորդի աճ, համապատասխանաբար, 22.7 տոկոսով եւ 3.7 անգամ: Հրակ է նշել, որ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը 2022 թվականին էլ ավելի է հեռացել 2021թ. օգոստոսի 178.2 մլն դոլար ռեկորդային մակարդակից։

 

Որպես համեմատություն՝ նշենք նախաքովիդյան 2019թ. դինամիկան. ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 26,2% աճը և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 3,2% աճն ապահովել են SDR-ի 26,1% աճը: Հայաստանի ՀՄՊ-ում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյացվել է դեռեւս 2003թ. դեկտեմբերին։ Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի սկզբին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը որոշում էր կայացրել Stand-By (SBA) համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել 25.716 մլն SDR (մոտ 35 մլն դոլար), ինչի արդյունքում ծրագրի գծով վճարումների ընդհանուր ծավալը կկազմի 308.8 մլն SDR (շուրջ 415 մլն դոլար):

 

ԱՄՀ հաղորդագրության մեջ նշվել է, որ հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշումն ընդունել է առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու՝ ավարտելով SBA-ի վեցերորդ եւ եզրափակիչ վերանայման ստուգումը ՝ դրանով իսկ պաշտոնական մարմիններին թույլ տալով ներգրավել վերոնշյալ գումարը: Նույն հաղորդագրությունում նշվել է, որ եռամյա պահուստային համաձայնագրի (SBA) ցուցանիշները շարունակում են մնալ բարձր՝ չնայած մի շարք ներքին եւ արտաքին ցնցումներին:

 

Շատ ավելի ուշ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, ԱՄՀ-ը հաստատեց Հայաստանի պահուստային վարկավորման շուրջ 171.1 մլն դոլարի եռամյա ծրագիրը (128.8 մլն SDR), որը կազմում է ԱՄՀ-ում ՀՀ քվոտայի շուրջ 100% - ը։ Այդ ծրագրի դեկտեմբերյան հաստատումից ի վեր Հայաստանի համար միանգամից հասանելի է դառնում 24.4 մլն դոլար (18.4 մլն SDR), իսկ մնացած գումարը տրամադրվելու է վեց կիսամյակների ամփոփիչ ստուգումներից հետո։ Այդ պահուստային ծրագիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, համարվում է կանխարգելիչ եւ թույլ կտա ապահովագրել վճարային հաշվեկշիռը շոկային հետեւանքներից, ինչպես նաեւ կխթանի իշխանությունների ջանքերը՝ բարեփոխումների իրականացման առումով: