Հինգշաբթի, 2 Մարտի 2023 12:27
Ալինա Հովհաննիսյան

Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա

Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա

Արմինֆո.Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Մասնավորապես, նրա ասելով, արդեն մարտին ընկերությունը Հայաստանում կբացի 3 ժամանակակից բենզալցակայան։ «Մենք բավականին երկար աշխատանք ենք տարել ընկերության հետ։ Շատ դժվար էր նրանց մուտքը, հաշվի առնելով այն սահմանափակումները, որ վառելիքը պետք է ներմուծվի Եվրոպայից", - ասել է նախարարը։

 

Նա ընդգծել է, որ Shell-ը կմրցակցի ավելի ցածր արտադրողականությամբ տեղական ճյյուղային ընկերությունների հետ, որոնք այդ մրցակցությանը դիմակայելու համար պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վերափոխվեն:

 

Հաշվի առնելով, որ Shell-ն աշխատում է բարձր չափանիշներով, Քերոբյանի խոսքով, ընկերությունն, ընդհանուր առմամբ, կփոխի ոլորտը եւ կնպաստի մրցունակության բարձրացմանը:

 

Նշենք, որ Shell-ը նավթագազային խոշորագույն ընկերություններից մեկն է, որն զբաղվում է նավթի եւ գազի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ ողջ աշխարհում:

 

Անդրազգային կորպորացիան (TNC), որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, հետախուզում է նոր հանքավայրեր, իրականացնում է նավթի ու գազի արդյունահանում եւ փոխադրում, ներառյալ թերթաքարային հանքավայրերը, մասնակցում է հեղուկացված գազի արտադրության նախագծերին: Ունի ծավալված առևտրային ցանց: Մասնակցում է նաև կանաչ նախագծերին' քամու և արևի միջոցով էներգիայի արդյունահանում, ինչպես նաև կենսավառելիքի ստեղծում:

 

Ըստ Forbes-ի ՝ Shell-ը 2022 թվականին զբաղեցրել է 16-րդ տեղը աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների շարքում։ Ընկերության տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ նրա 82,000 աշխատակիցներ աշխատել են աշխարհի ավելի քան 70 երկրներում։