Երեքշաբթի, 7 Մարտի 2023 18:19
Ալինա Հովհաննիսյան

Քրիստինա Քվին. Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Քրիստինա Քվին. Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ իր հանդիպումներում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և Հայաստանի ժողովրդի համար առավել պայծառ տնտեսական ապագա կերտելու ջանքերին։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում: «Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար», - ընդգծվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին աճել է 2.2 անգամ՝ կազմելով 464.7 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել Է 4,4 տոկոսով՝ մինչեւ 78,2 մլն դոլար, մինչդեռ, ներմուծումը 3,1 անգամ աճ է գրանցել՝ մինչեւ 386,5 մլն դոլար: