Ուրբաթ, 10 Մարտի 2023 13:07
Նաիրա Բադալյան

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարում

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարում

Արմինֆո.Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին: Այդ մասին ասվում է ACSES վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

«Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,

 2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով», - ասվում է հաղորդագրությունում։