Արմինֆո.Հեռահաղորդակցություն Team Telecom Armenia ընկերությունն այս տարի տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսին հանրությանը ներկայացել է ընկերությունների խմբի կողմից (Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որոնք զբաղվում են նորարարական լուծումների մշակմամբ:
Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում կայացած ճեպազրույցի ընթացքում Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ ընկերությունների խումբը ներկայացրել է տարբեր լուծումներ ՝ սկսած Երեւանի առաջին առցանց մոլից մինչեւ էլեկտրամոբիլների լիցքավորող սարքեր:
"Team խմբում միշտ կան եւ կլինեն նորարարական լուծումներ", - այս կապակցությամբ ընդգծել է Team Telecom Armenia-ի ղեկավարը:
Ներկայացնելով ընկերությունները միասնական Team տաղավարի ներքո՝ Եսայանը տեղեկացրել է, որ շուտով հաճախորդների համար հասանելի կլինի Team Pay վճարահաշվարկային համակարգը, որը թույլ կտա ֆինանսական գործարքներ իրականացնել "միասնական պատուհանի" սկզբունքով:
Ընկերության ղեկավարը պատմել է նաև Team Energy հետաքրքիր նախագծի մասին, որի շրջանակում ընկերությունը երկիրը կապահովի Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցով։ Նա պարզաբանել է, որ Team Energy լիցքավորիչները շուկայում առկա լիցքավորիչներից տարբերվում են նրանով, որ վերջիններիս միացման համար չի պահանջվում մեքենայի նույնականացում։ Այդ գործընթացը, նրա խոսքով, ավտոմատացված է։
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Team Telecom Armenia-ի ղեկավարը հայտնել է, որ լիցքավորիչները նախատեսված են ներքին շուկայի համար։ Մասնավորապես, այս տարի ՀՀ տարբեր քաղաքներում կտեղադրվեն 20 fast լիցքավորիչներ, որոնք էլեկտրամոբիլները լիցքավորում են 40 րոպեի ընթացքում, և ավելի քան 50 սովորական 220 վոլտ լիցքավորման կայաններ։
Team Energy նախագիծը, Հայկ Եսայանի խոսքով, ուղղված է Հայաստանում Էկո-խնդիրների լուծմանը ։ <Մենք, որպես հեռահաղորդակցային ընկերություն, հավանաբար, առաջինն ենք, որ արտադրեցինք 4.8 ՄՎտ հզորությամբ արևային վահանակներ: Մենք ուզում ենք ունենալ մաքուր էներգիա", - նշել է նա: Այս առումով Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենը նաեւ նշել է, որ ընկերությունը, հնարավորության դեպքում, ծառայողական ավտոպարկը համալրում է Էլեկտրամոբիլներով ։ <Արդեն երկու տարի է, ինչ մենք վարում ենք այս քաղաքականությունը ։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա վատնելով, լինելով հեռահաղորդակցային ընկերություն, մենք ցանկանում ենք ունենալ մաքուր էներգիա, մաքուր երկիր և մայրաքաղաք", - եզրափակել է նա:
Նշենք, որ DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Team Telecom Armenia (https://www.telecomarmenia.am/hy/) հեռահաղորդակցական ընկերություն է, որը Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է ինտերնետ, թվային հեռուստատեսություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ: 2021 թվականից ընկերությունը ձեռնամուխ է եղել տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը, որը հագեցած է 25g-PON տեխնոլոգիայով և ապահովում է 25 ԳԲ/վ արագություն: Առաջիկայում այդ ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ բջջային կապի որակը զգալիորեն կբարելավվի:
Հիշեցնենք, որ DigiTec 2023 - ը միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես է, որը համարվում է խոշորագույնը տարածաշրջանում ՝ ներգրավելով ավելի քան 60 000 այցելու և 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ, որոնց թվում են ոլորտի առաջատար ընկերությունները ։ Անփոխարինելի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են. հաշվապահական, բանկային և ֆինանսական ծրագրային ապահովում, միկրոսխեմաների նախագծում և փորձարկում, համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա, խաղեր, տվյալների բազաներ և տվյալների կառավարման համակարգեր, համակարգչային սարքավորումների արտադրություն, ներմուծում և արտահանում, ինտերնետ հավելվածներ և էլեկտրոնային առևտուր, ինտերնետ-պրովայդերներ, ՏՏ ոլորտի ծառայություններ և խորհրդատվություն, համակարգային ինտեգրում, բջջային հավելվածների մշակում, ցանցեր և հաղորդակցություն, ավտոմատացում, ծրագրային ապահովում և ծրագրավորման լեզուներ, ռոբոտաշինություն և վեբ դիզայն և մշակում:
Այս տարի DigiTec-ը տեղի է ունենում մարտի 10-12-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: