
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Elsewedy Electric Group» ընկերության ներկայացուցիչները։
ՏԿԵ նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները, էներգետիկ ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավական արագ են զարգանում, Հայաստանի էներգետիկ համակարգում ենթակառուցվաքծերի կառուցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները հիմնականում իրականացվում են միջազգային մրցույթների միջոցով և եգիպտական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ դրանց։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

