Երեքշաբթի, 14 Մարտի 2023 14:36
Ալինա Հովհաննիսյան

Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն

Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն

Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին` կարեւորելով ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային եւ մասնավոր հատվածում գիտելիքի եւ փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱԶԲ-ի` Հայաստանի հետ նախանշած եւ մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: