Արմինֆո. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը եւ կապիտալ ծախսերը գերազանցում են 100 մլն դոլարը: Այդ մասին Civil.net-ին հարցազրույցում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Գյումրիի "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը:
Նրա խոսքով ՝ նախագիծը կիրականացվի ոչ թե պետության, այլ ներդրողների հաշվին՝ ի դեմս շահագրգիռ օտարերկրյա ընկերությունների։ Մալասն այս առնչությամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագիծը միջազգային հետաքրքրություն է առաջացնում։ Ընդ որում, նա նշել է, որ նախագծի օպերատորը պետք է ունենա միջազգային կարգավիճակ եւ այդ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ։
<Բազմաթիվ միջազգային ընկերություններ ցանկություն են հայտնել կառավարել և շահագործել նավահանգիստը: Սրանք բավականին մեծ անուններ են, որոնք ես դեռ չէի ցանկանա հնչեցնել", - ասել է խորհրդականը:
Նա նշել է, որ այս փուլում հայտարարվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) մրցույթ ։ "Փաստորեն, մենք գտնվում ենք օպերատոր ընկերության ընտրության վերջնական փուլում", - պարզաբանել է Մալասը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ՏՏՀ-ի նախապատրաստումը կտեւի, ընդհանուր առմամբ, 3-4 ամիս, իսկ բուն նախագիծը կարող է սկսվել հաջորդ տարի կամ, նույնիսկ, ընթացիկ տարվա վերջին: "Դա կախված է այն բանից, թե որքան արագ Հայաստանի կառավարությունն իր կողմից կգործի", - ընդգծել է փորձագետը:
Նշենք, որ "Չոր նավահանգիստը" կամ հատուկ տնտեսական գոտի ունեցող արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել "Շիրակ" օդանավակայանին հարող տարածքում, որը սահմանակից կլինի ինչպես օդանավակայանին, այնպես էլ երկաթուղուն եւ "Հյուսիս - Հարավ" ավտոմայրուղուն: <Չոր նավահանգիստը> նախատեսված է որպես բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց այն տեղական և միջազգային ընկերություններին սպասարկելու համար, որոնց մաքսային գործընթացների համախմբման համար անհրաժեշտ են գործառնական ընթացակարգ, ինչը կարող է օգնել վերջիններիս նվազեցնել գործառնական ծախսերը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր էկոնոմիկայի նախարարը, նախատեսված նպատակների համաձայն, Գյումրիում ստեղծվող "Չոր նավահանգիստ" արդյունաբերական պարկը կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ը: