Չորեքշաբթի, 29 Մարտի 2023 16:19
Կարինա Մելիքյան

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ԱՊՊԱ սակագների ազատականացումը. մեկնաբանում է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ԱՊՊԱ սակագների ազատականացումը. մեկնաբանում է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում 2023 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է անցում կատարել ԱՊՊԱ գների ազատականացում։ Փաստորեն, ապահովագրական ընկերությունները մրցակցության սլաքները հաճախորդների սպասարկման որակից կտեղափոխեն գների գրավչությանը։ Արդյո՞ք սա նոր խթան կհանդիսանա ապահովագրական շուկայի զարգացման համար՝ ցույց կտա ժամանակը, որի ընթացքում ապահովագրողների միջև մրցակցությունը կձևավորի արդյունավետ գնագոյացում ՝ ակտուարական հաշվարկներում առավելագույն ճշգրտության հասնելու ճանապարհով: Եվ այդ դեպքում յուրաքանչյուր մեքենայի սեփականատեր կվճարի վթարի ռիսկի մակարդակին համապատասխան:

Այսպիսով, ստեղծվում է սակագների սահմանման նկատմամբ առավել տարբերակված մոտեցում կիրառելու հնարավորություն, ինչն էլ ԱՊՊԱ համակարգը կդարձնի  ավելի արդար։ Արդյունքում՝ ԱՊՊԱ սակագները կդառնան արդար ավտոսեփականատերերի համար, և կշահեն բոլորը՝ կարգապահ վարորդներն ավելի քիչ կվճարեն, իսկ վարման վթարային ոճի սիրահար ավտոսեփականատերերը կստանան էական տնտեսական խթան՝ ավտոմեքենաները վարելու ոճը փոխելու համար։ ԱՊՊԱ սակագների ազատականացումը, ապահովագրողների միջև գնին առնչվող մրցակցությանը զուգընթաց, ենթադրում է ապահովագրական պայմանագրի միջին արժեքի աստիճանական նվազում։ ԱՊՊԱ ազատականացման շրջանակում ապահովագրողների վարքագծի մոդելի և նրանց սակագնային քաղաքականության նախատեսվող փոփոխության մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Արման Դաղունցը:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը 2022 թվականին նվազել է 79% - ից մինչև 66%։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Չէ ՞որ նույն վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի ԱՊՊԱ պայմանագրերի թիվն ավելացել է 16,1 տոկոսովիսկ դրանց գծով ապահովագրավճարները՝ 15,6 տոկոսով ՝ մինչև 67,3 մլն դոլար։

- Իրականում 2021 թվականին ԱՊՊԱ շուկան արձանագրել է բարձր վնասաբերություն։ Սակայն  հանուն արդարության պետք է նշել, որ վնասաբերության մակարդակը բարձր էր նաև 2020 թվականի համեմատ։ Հիմնական պատճառը, իմ կարծիքով,  սթրեսային տարվա հետևանքն էր (երբ արձանագրվել են ավելի շատ պատահարներ, օրինակ՝ Արցախում մեր ընկերության վնասաբերությունն էականորեն բարձրացել էր, սակայն չենք բացառում նաև «արհեստական  պատահարների» աճը և այլն)։

2022 թվականին վնասաբերության մակարդակի վրա ազդեցություն է գործել նաև ԱՊՊԱ գնագոյացման մեխանիզմների փոփոխության վերաբերյալ նույն տարվա հունվարի 1-ին Ավտոապահովագրողների բյուրոյի ընդունած որոշումը, երբ  ԱՊՊԱ պայմանագիր չունեցող փոխադրամիջոցների համար սահմանվել էր  41 հազար դրամ միասնական ապահովագրավճար՝ անկախ փոխադրամիջոցի մակնիշից, շարժիչի հզորությունից և ԱՊՊԱ գնի վրա ազդող այլ գործոններից։

Համակարգում նկատվում էր նաև հավաքված ապահովագրավճարների դեֆիցիտ (մոտ 1 մլրդ դրամ): Մասնավորապես, դիտվում էր հավասարակշռության խախտում մալուսային և բոնուսային դասերի ավտոսեփականատերերի միջև, ինչի առնչությամբ փոփոխվեց նաև այդ դասերի հաշվարկի մեխանիզմը, մասնավորապես, դեֆիցիտը մեղմելու նպատակով մալուսները բարձրացվեցին մինչև 25 դաս, ապահովագրավճարների նախկին 250%-ից մինչև 300% աճի հնարավորությամբ, ինչը մեկ պատահարի հաշվարկով բոնուս-մալուս դասը նախկին 4-ի փոխարեն բարձրացնում է 3-8 դասով՝ կախված հատուցման մեծությունից։

Այդ փոփոխությունների արդյունքում համակարգն ապահովել է ապահովագրավճարների  7-8% աճ, իսկ ապահովագրավճարների մնացած մասի աճը պայմանավորված է նոր ավտոմեքենաների ներկրմամբ, մաքսատանը կարճաժամկետ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ակտիվացմամբ և այլն։

- Դրա հետ մեկտեղ, դիտվում է նաև ԱՊՊԱ-ի գծով հատուցումների 4,6%-ով անկում՝ մինչև 39,8 մլն դոլար: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

- 2022 թվականին 5 հազարով պակաս հատուցման հայտեր են ստացվել, քան 2021 թվականին։ Հատուցումների ծավալի կրճատման վրա, իմ կարծիքով, ազդել են հասարակության սթրեսային վիճակից աստիճանական դուրս գալը և Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կազմում պարեկապահակային ծառայության ստեղծումը` ճանապարհային երթևեկությունը պատշաճ կազմակերպելու, վթարների դեպքում պատահարի վայր օպերատիվ ժամանելու համար, ինչպես նաև` ապահովագրական ընկերությունների կողմից զեղծարարական սխեմաները զսպելու փաստերը։

- Շուտով՝ ապրիլի 1-ից,  պետությունը չի կարգավորելու ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը։ Ինչպե՞ս իրեն կդրսևորի շուկան այդ դեպքում։ Արդյո՞ք պետք է ակնկալել պայմանագրերի միջին արժեքի աճ: Ի՞նչ դեր է վերապահվելու ակտուարաականհաշվարկներին ԱՊՊԱ-ի գների ձևավորման գործում, և արդյո՞ք երկրում բավարար մրցակցային միջավայր կա, որպեսզի գները չափազանց բարձր չլինեն:

- ԱՊՊԱ-ի գների ազատականացմանը, ամենայն հավանականությամբ, կանցնենք 2023 թվականի ապրիլի 1-ից: Դա նշանակում է, որ, ի տարբերություն գործող ռեժիմի, երբ ապահովագրական ընկերությունները միասնական/միատիպ գնի պայմաններում կարող են մրցակցել հաճախորդների սպասարկման որակի, հատուցումների տրամադրման և միջնորդավճարների չափերի առումով, այսուհետև, սկսած ապրիլի 1-ից, հիմնական մրցակցային պայման է դառնալու ԱՊՊԱ գինը։

Այդ առնչությամբ չեմ կարող ասել, թե ազատականացումը ինչպես կանդրադառնա  գների բարձրացման վրա, քանի որ այլ ընկերությունների գների և Ավտոապահովագրողների բյուրո ներկայացված մոդելների մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում։ Բայց կարող եմ միանշանակ ասել,  որ որոշ ավտոսեփականատերերի համար գները կամ կնվազեն, կամ կբարձրանան։

Բացի այդ, Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ԱՊՊԱ գնագոյացման մոդելների ստուգումն ու հավանությունը նպատակաուղղված են այն բանին, որ թույլ չտրվեն ծանրակշիռ բարձրացումներ կամ նվազեցումներ, սակայն ազատականացումն, ըստ էության, ենթադրում է, որ յուրաքանչյուր ավտոսեփականատեր պետք է վճարի իր ռիսկայնության  մակարդակին (վթարայնության աստիճանին) համապատասխան։

Այս առումով ես կարող եմ ներկայացնել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության հնարավոր գնային փոփոխությունները: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2022 թվականի համանման պորտֆելի ձևավորման դեպքում, առցանց ռեժիմով պայմանագրեր կնքող հաճախորդների շրջանում 55%-ի մոտ կլինի գների նվազում, 10%-ի մոտ գները կմնան անփոփոխ,  35%-ի մոտ՝ կբարձրանան։ Իսկ գործակալական ցանցի միջոցով կնքվող պայմանագրերով այդ բաժնեմասերը, միջին հաշվով, կկազմեն համապատասխանաբար` 42%, 12% և 46%։

ԱՊՊԱ ազատականացման շրջանակներում գների ձևավորման մոդելներում  առանցքային դերը, միանշանակ, վերապահվում է ակտուարաական հաշվարկներին։ Միևնույն ժամանակ, որքան էլ որ դրանք լինեն ճշգրիտ և հաշվի առնեն գների վրա ազդող հավանական կարևոր գործոնները, կարծում եմ, որ առաջիկա տարվա ընթացքում գները որոշակի աստիճանով կճշգրտվեն, քանի որ խոսել բացարձակ ճշգրիտ հաշվարկների մասին, կարծում եմ իրատեսական չէ։ Բացի այդ, շուկայում մրցակցությունը նույնպես կհանգեցնի որոշ ճշգրտումների և արդյունավետ գնագոյացման։

- Շուկայի փորձագետների, ինչպես նաև ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների հաշվարկներով` ԱՊՊԱ-ի վնասաբերությունը կազմում է 65% - 78% ' կախված ընկերությունից և պայմանագրերի քանակից: Սակայն գործնականում, հաշվի առնելով բոլոր հարակից  ծախսերը («Վերիտաս» ծրագիր և այլն), վնասաբերությունը գերազանցում է 110% - ը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՊՊԱ-ի արժեքը կբարձրանա 20-30% - ով:

- Նախ, նշեմ, թե ինչպես է հաշվարկվում վնասաբերությունը. դա վճարված հատուցումների և հավաքագրած ապահովագրավճարների հարաբերակցությունն է ։ Ընդ որում, հայտարարում վաստակած ապահովագրավճարների ծավալն է, այսինքն` հավաքագրած ապահովագրավճարների այն մասը, որն ապահովագրական ընկերությունը տվյալ ժամանակահատվածում կամ հաշվետու օրվա դրությամբ արդեն իսկ վաստակել է, իսկ համարիչում՝ արդեն վճարված և առաջիկայում վճարման ենթակա հատուցումների ընդհանուր ծավալը։ Հենց այդ ցուցանիշն ենք տեսնում Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, իսկ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության վնասաբերության այս կերպ հաշվարկված գործակիցը  2022 թվականի արդյունքներով ամենացածրն է ապահովագրական համակարգում՝ 55%: Սակայն դա չի նշանակում, որ ընկերության եկամուտները կազմել են  45%, քանի որ, ինչպես դուք ճիշտ նկատեցիք՝ հատուցումներից զատ կան նաև այլ ծախսեր: Դրանք գործառնական կամ վարչական ծախսերն են, Ավտոապահովագրողների բյուրոյի անդամավճարները, ASWA համակարգը,  փորձաքննության կազմակերպման ծախսերը, ընկերության ընթացիկ ծախսերը, ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարները և այլն, որոնք գումարելով վճարված հատուցումներին՝ ստանում ենք ապահովագրական ընկերության կոմբինացված վնասաբերությունը՝ Combined ratio-ն (հատուցումների և իրականացված վարչական և գործառնական ծախսերի հանրագումարի հարաբերակցությունը վաստակած ապահովագրավճարին)։

ԱՊՊԱ-ի այդ ցուցանիշը (հաշվի առնելով վերը թվարկված հոդվածները)  վերջին մի քանի տարիներին մեր ընկերությունում (համոզված եմ՝ նաև մյուս ապահովագրական ընկերություններում) գերազանցել է 100%-ը։ Հետևաբար, ԱՊՊԱ-ից ապահովագրական ընկերությունները շահույթ չեն գեներացրել։ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, բացառությամբ 2022 թվականի, նախորդ 4 տարիներին նույնպես մշտապես «վնաս» է ունեցել  ԱՊՊԱ-ից։

Քանի որ 2022 թվին «Արմենիա Ինշուրանս» ընկերության ԱՊՊԱ-ի  Combined ratio-ն չի գերազանցել 100%-ը, դա հնարավորություն է տվել պորտֆելի վնասաբերության հիման վրա հաշվարկել և ստանալ շուկայում մրցակցային սակագներ (ակնկալվող շահույթը նախատեսվում է առավելագույնը 3% մակարդակում)։ Հետևաբար, եթե ելնենք կոնկրետ մեր ընկերության վիճակագրական տվյալներից և պորտֆելի առկա վնասաբերությունից, ԱՊՊԱ սակագների ազատականացման շրջանակներում մեր ընկերության գները չեն կարող բարձրանալ Ձեր նշած 20-30%-ով։

- Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է նվազում ԱՊՊԱ  առցանց պայամանագրերի վաճառքի ակտիվությունը: Մեկ տարվա ընթացքում վաճառքի աճը նվազել է 73,4%-ից մինչև 22,2%: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կարծում եմ՝ ԱՊՊԱ առցանց պայմանագրերի վաճառքի աճի տեմպի դանդաղման պատճառ կարող է ծառայել առցանց ծառայություններից օգտվող քաղաքացիների սահմանափակ թիվը։ Քանի դեռ մեծ է այն ֆիզիկական անձանց թիվը,  որոնք ԱՊՊԱ առցանց պայմանագրերի փոխարեն նախընտրում են պայմանագրի թղթային տարբերակը, էլեկտրոնային վաճառքի պրոգրեսիվ աճ ակնկալել հնարավոր չէ, առավել ևս,  երբ սակագնային էական տարբերություններ վաճառքի մոդելներում առկա չեն։

Բացի այդ՝ նախորդ մի քանի տարիներին (մինչև 2022թ. հունվարի փոփոխությունները), Combined ratio-ի բարձր մակարդակի պատճառով՝ ապահովագրական ընկերությունները վարում էին, այսպես կոչված, վնասաբեր պորտֆելը չապահովագրելու քաղաքականություն, օրինակ՝ վնասաբեր ապահովադիրների խմբերի հետ կնքվող պայմանագրերի համար ապահովագրական գործակալներին չէր տրամադրվում միջնորդավճար, կամ վճարվում էր լրացուցիչ միջնորդավճար կամ բոնուս, ելնելով վերջիններիս կողմից իրականացված վաճառքների արդյունքում ձևավորված պորտֆելի վնասաբերությունից և այլն, ինչը նույնպես նպաստել է առցանց պայմանագրերի վաճառքի կտրուկ աճին 2020 և 2021 թվականներին։

Այլ կերպ ասած՝ 2020-2021 թվականներին ԱՊՊԱ  պայմանագրերի առցանց պայմանագրերի աճը ինչ-որ չափով պայմանավորված էր նաև այնպիսի փոխադրամիջոցների սեփականատերերի հետ դրանց կնքմամբ, ինչպիսիք են տաքսիներն ու շարժիչի ցածր հզորությամբ ավտոմեքենաները, որոնք տվյալ ժամանակահատվածում ունեին բարձր վնասաբերություն։

ԱՊՊԱ գների ազատականացման շրջանակներում՝ շուկայի մասնակից ընկերությունների կողմից, մեր տեղեկություններվ, մշակվում են այնպիսի մոդելներ, որոնք էական ազդեցություն կունենան վաճառքի այս ուղղության զարգացման վրա։ Մասնավորապես, մեր ընկերությունը՝ առցանց վաճառքների ժամանակ կառաջարկի ԱՊՊԱ պայմանագիր գնել 15% ցածր գնով, որը կարծում ենք էականորեն կնպաստի առցանց վաճառքների զգալի աճին։

-Դուք գո՞հ եք "եվրոպրոտոկոլի" մեխանիզմի աշխատանքից: Մեկ տարվա ընթացքում, ինչպես վկայում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները, ԱՊՊԱ պայմանագրերի շրջանակում այդ ծառայության պահանջարկը նվազել է ավելի քան մեկ քառորդով։ Եթե 2021 թվականին հայտերի աճը կազմել է 27,4%, ապա 2022 թվականի 10 ամիսներին դրանց թիվը նվազել է 26,3%-ով։

- Եթե խոսքը վերաբերում է համաձայնեցված հայտարարագրերով հատուցման դիմումներին, երբ ապահովագրական պատահարի արդյունքում վնասը չի գերազանցում 100 կամ 200 հազար ՀՀ դրամը,  ապա նվազման հիմնական պատճառը հանրապետությունում թանկարժեք փոխադրամիջոցների տեսակարար կշռի ավելացումն է։

Որոշակ գործոն կարող է  լինել նաև ՃՏՊ հետևանքով աննշան վնասի դեպքում համաձայնեցված հայտարարագրով դիմելու ցանկության բացակայությունը՝ բոնուս-մալուսի ավելի բարձր դաս չունենալու նպատակով կամ այլ պատճառով։

- Շատ հաճախ հատուցման ցածր վճարները ապահովագրողների կողմից հիմնավորվում են ավտոմեքենայի թողարկման տարեթվով, ինչն արմատապես անընդունելի է, քանի որ, անկախ մեքենայի տարիքից, ապահովագրողները ստանում են օրենքով սահմանված ապահովագրավճարները: Դրանով իսկ Հայաստանի ապահովագրական շուկան այսօր անտեսում է ապահովագրության հիմնական, առանցքային սկզբունքը։ Վերջինս բխում է այն դրույթից, որ ապահովագրությունը պատահական կորուստներից պաշտպանվելու մեխանիզմ է։ Ապահովադիրը պետք է անպայման վստահ լինի, որ ապահովագրության օգնությամբ ինքը կարող է նվազագույնի հասցնել իր հնարավոր կորուստները։ Բայց դա, ինչպես երևում է, տեղի չի ունենում, և աննշան ՃՏՊ-ի առկայության դեպքում կողմերը նախընտրում են, որպես կանոն, հարցերը լուծել բարեկամաբար։

- Ավտոմեքենայի թողարկման տարեթվից կախված հատուցման մեխանիզմը, Ավտոապահովագրողների բյուրոյի սահմանած կանոնների համաձայն, հետևյալն է․ արտասահմանյան  ավտոմեքենաների դեպքում, որոնց թողարկման տարեթվից 6 տարի չի անցել, որպես հիմք է ընդունվում գործարանային գինը, իսկ այն ավտոմեքենաների դեպքում, որոնց տարիքը՝ թողարկման տարեթվից, գերազանցում է նշված ժամկետները, ապահովագրական ընկերություններն առաջնորդվում են ավտոպահեստամասերի շուկայական գներով կամ կիրառում են մաշվածություն, ինչը հիմնականում համապատասխանում է շուկայում ձևավորված «խաղի կանոններին»։ Այլ խոսքով՝ ավտոմեքենայի սեփականատերն ստանում է կրած փաստացի վնասի չափով ապահովագրական հատուցում: Այդ մասին է վկայում ապահովագրության հիմնական սկզբունքներից մեկը (սահմանված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով). ապահովագրությունը վնասի հատուցման, այլ ոչ թե եկամուտ/շահույթ ստանալու մեխանիզմ է։

Իսկ ինչ վերաբերում է ՃՏՊ կողմերի բարեկամաբար, այլ ոչ թե ապահովագրական ընկերություններին դիմելու եղանակով հարցերը լուծելու տարբերակին, կարծում եմ, այնուամենայնիվ, դեպքերի մեծ մասում հարաբերությունները կարգավորվում են ապահովագրական դաշտում, իսկ ապահովագրական ընկերությանը չդիմելու դեպքերի փոքր քանակը կարող է պայմանավորված լինել ՃՏՊ կողմերից մեկի՝ բոնուս-մալուս դասի ռիսկի ավելի բարձր մակարդակում չհայտնվելու շահագրգռվածությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.12.2025
RUB4.980.01
USD381.550.05
EUR444.540.09
GBP508.19-0.62
CAD276.012.44
JPY24.54-0.05
CNY53.980.01
CHF474.45-0.70