
Արմինֆո.Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյին։ Այդ մասին Քերոբյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը վերաբերող հարցեր», - գրել է նախարարը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թվականին աճել է 2.2 անգամ ՝ կազմելով 464.7 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 4,4% - ով՝ մինչև 78,2 մլն դոլար, մինչդեռ, ներմուծումը գրանցել է 3,1 անգամ աճ ՝ մինչև 386,5 մլն դոլար։