Ուրբաթ, 7 Ապրիլի 2023 18:00
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարները

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արձանագրվել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։

 

Երկու երկրների նախարարները ընդգծել են նաև հայ-վրացական գործարար համաժողովի անցկացման նշանակությունը` Հայաստան-Վրաստան տնտեսական կապերի առավել ամրապնդման համար` այս համատեքստում կարևորելով մեծ թվով գործարարների մասնակցությունը միջոցառմանը։

 

Նշենք, որ հայ-վրացական գործարար համաժողովն անցկացվում է Թբիլիսիում ապրիլի 5-7-ը: