
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ. տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն, ֆինանսական կառույցների համագործակցության խթանում, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն, կանաչ էներգետիկայի զարգացում, և այլն։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին աճել է 2.2 անգամ ՝ կազմելով 464.7 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 4.4 տոկոսով ՝ մինչև 78.2 մլն դոլար, մինչդեռ, ներմուծումը գրանցել է 3.1 անգամ աճ ՝ մինչև 386.5 մլն դոլար։