
Արմինֆո. Հայաստանի աշխատաշուկայում իրավիճակը շարունակում է մնալ աշխույժ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ հղում անելով ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում գրանցված տվյալներին։
«2023թ․ մարտ ամսին աշխատատեղերի շուկան շարունակում է աշխույժ մնալ՝ գրանցելով հարկման բազա ունեցող աշխատողների նոր ռեկորդ - 706,294, իսկ միջին աշխատավարձը՝ 301,752 դրամ։
2022թ․ նկատմամբ աշխատատեղերն աճել են 51,510-ով կամ 7.87%-ով, իսկ աշխատավարձերն աճել են 58,145 դրամով կամ 23.87%-ով։ Հիշեցնեմ, որ 2023թ․ մարտ ամսին գնաճը կազմել է 5.4%», - գրել է նախարարը:
Հանուն արդարության հարկ է նշել, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը հաղորդել էր, որ անցած տարի Ռուսաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 110 հազար մարդ, որոնք համալրել են աշխատաշուկան:
Անկախ փորձագետների կարծիքով ՝ միջին աշխատավարձի բարձրացումը շատ նման է "հիվանդանոցի միջին ջերմաստիճանին"։ Այս երեւույթն, առաջին հերթին, կապված է պաշտոնյաների, ոստիկանության աշխատակիցների վարձատրության էական բարձրացման, ինչպես նաեւ արտերկրից ստացվող նույն ռելոկանտների եկամուտների հետ։
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հաղորդել էր, որ պետական գերատեսչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան, իսկ պարգևավճարները կկրճատվեն: Ընդհանուր առմամբ, 2023 թվականին, ըստ նրա, պետծառայողների աշխատավարձային ֆոնդը կավելանա 21 մլրդ դրամով (մոտ 52 մլն դոլար), այսինքն՝ 7-8 տոկոսով։