Արմինֆո.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում այսօր կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը՝ ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց իշխման տակ գտնվող` շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը ողջունել է պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին, մրցույթը շահած՝ չինական համատեղ ընկերությունների ներկայացուցիչներին, ՀՏԶՀ տնօրենի տեղակալ, ՋԾԻՄ տնօրեն Աշոտ Խաչատրյանին և շնորհավորել պայմանագրի կնքման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ծրագիրը հասցնել տրամաբանական ավարտին՝ առավելագույնս ապահովելով նախանշված արդյունքները։
Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի և Շանքսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո, ինչպես նաև Շանքսի Հայդրոլիք Քոնսթրաքշն էնջինիրինգ Բյուրո Գրուպ Կո համատեղ ընկերությունների միջև։
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |