Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 15:22
Նաիրա Բադալյան

Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում անապահովության զգացումի առկայությունը կարող է ազդել երկրի տնտեսական զարգացման վրա. տնտեսագետ

Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում անապահովության զգացումի առկայությունը կարող է ազդել երկրի տնտեսական զարգացման վրա. տնտեսագետ

Արմինֆո. Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 55%-ը, ունի անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի նկատմամբ կամ լիակատար հիասթափված է, չունի հավատ որևէ բարեփոխման հանդեպ: Այդ մասին են վկայում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Breavis ընկերության կողմից IRI-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

 

Facebook-ի իր էջում ներկայացնելով այս տեղեկատվությունը՝ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը կարծում է, որ այդ տվյալներն իրենցից ներկայացնում են առանցքային վարքագծային ցուցիչ, որն էականորեն սահմանափակում է մեր երկրի տնտեսական աճը։

 

Ինչպես ենթադրում է տնտեսագետը, միջնաժամկետ հեռանկարում (2-5 տարի) այս գործոնի նպաստումը (ասել կուզի զսպումը) մեր տնտեսական աճին միջինում տարեկան կլինի առնվազն 1.5%-ային կետ։