Երկուշաբթի, 8 Մայիսի 2023 11:33
Ալեքսանդր Ավանեսով

«Ամուլսար» ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են. Բնապահպանական ճակատ

«Ամուլսար» ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են. Բնապահպանական ճակատ

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունում:

 

«2023թ․ փետրվարի 22-ին ՀՀ Կառավարությունն ազդարարեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի (մեծամասամբ ռուսաստանյան և ղազախական կապիտալով միջպետական ֆինանսական հաստատություն) հետ եռակողմ հուշագիր ստորագրելու մասին` Ամուլսարում հանք շահագործելու գործընթացը վերսկսելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ստորագրվում է «250 միլիոն դոլարանոց փաթեթ»։

 

Հերթական անգամ լայն հանրությունը դատապարտեց Ամուլսարում հանք բացելու նախագծի շուրջ կառավարության դիրքորոշումը և պահանջեց հրաժարվել Ամուլսարում հանքարդյունաբերություն իրականացնելու ծրագրից։

 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած հարցման արդյունքում հնարավոր եղավ ձեռք բերել հուշագրի պատճենն ու որոշ հարցերի պատասխաններ այս «փաթեթի» մասին։ Կարծում ենք՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը տեղյակ լինի հուշագրի մանրամասներին, մանավանդ, որ այս ու նման «գործարքների» շուրջ բանակցությունները տարվում են հանրության մեջքի հետևում, առանց խորհրդակցությունների կամ նույնիսկ ընթացիկ գործընթացների հանրայնացման։

 

«Փաթեթի» թվաբանությունը 

Ստացված փաստաթղթերից մեր տպավորությունն այն է, որ պետություն-բանկ-մասնավոր ընկերություն եռակողմ հուշագիրը հերթական փուչիկն է և, կարծես, կոչված է՝ օգնելու Լիդիանին հասնել ֆինանսերի շուկայում որոշակի նպատակների իրագործման։

 

Նշվում է, որ Ամուլսարի ծրագիրը վերսկսելու համար Լիդիան Արմենիա ընկերությունը պետք է ապահովի առնվազն 250 մլն դոլարի ներդրում։ Այս թիվն ինքնին զարմանալի է այն առումով, որ դեռևս 2018-ի մայիսին ընկերությունը հայտարարում էր, թե շինարարությունը գրեթե ավարտին է հասցրել և 80%-ով պատրաստ է արդյունահանում իրականացնելուն։ Նախատեսվող ծախսերի իրատեսական լինելու մասին կասկածներ ենք տեսնում նաև բրիտանացի լրագրող Թոմաս Ռոուլիի հոդվածում մեջբերված պաշտոնական նամակագրության մեջ։

 

Եվրասիական զարգացման բանկի հնարավոր ներդրումը կազմում է այս անհրաժեշտ գումարի կեսից էլ պակասը՝ 100 մլն դոլար։ Եվս 50 մլն պետք է ներդնի տեղական բանկ, որի մասին որոշումը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այսինքն՝ այս պահին նման ներդրում անող բանկ դեռևս չկա։ Եվ չնայած տեղական բանկի անունը որոշված չէ՝ հուշագրի 2.1.3 կետով այդ բանկին արդեն որոշակի պարտավորություններ են վերագրվել։ Բացակայում է նաև մնացած 100 մլն դոլարի աղբյուրը, որը Լիդիանը դեռևս պետք է հայթայթի։

Ավելին, նույնիսկ Եվրասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք 100 մլն դոլարի ներդրման մասին որոշումը վերջնական չէ։ Բանկն առայժմ պատրաստվում է ուսումնասիրություններ անել, որից հետո միայն կկայացնի վարկ տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը։

 

Հիշեցնենք նաև, որ օրերս «Չաարատ Գոլդ» ընկերությունը դադարեցրեց «Լիդիան Արմենիայի» ակտիվների գնման բանակցությունները՝ հայտարարելով, որ չի կարողացել համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը պահանջվող ժամանակահատվածում:

 

Կառավարության գործելաոճը

Այս ամենի մեջ առավել ցավալին ՀՀ կառավարության հակաժողովրդավարական գործելակերպն է։ Հարցման պատասխանից և հուշագրից իմանում ենք, որ՝

Ա․ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում իրականացնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ստուգում և նախագծի ռիսկերի գնահատում (due diligence) Ամուլսարի ոսկու հանքի նախագծին աջակցելուց և դրանում բաժնետեր դառնալուց առաջ: Ստացվում է, որ ներկա կառավարությունը 100%-ով վստահում է նախկին բոլոր կառավարությունների ժամանակ Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացություններին, փորձաքննություններին և այլ թույլտվություններին, միաժամանակ չի վստահում իր ընտրած ELARD-TRC ընկերությունների մասնագետների եզրակացություններին, որոնց համար պետական բյուջեից ծախսվեց շուրջ կես միլիոն դոլար։

Բ․ Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը ստանալու դիմաց, առանց կանոնադրական կապիտալում դրամական ներդրում անելու, Կառավարությունը պարտավորվում է ոչ միայն ապահովել ընկերության անխափան մուտքը ծրագրի բոլոր տարածքները (հարց է առաջանում՝ տեղի դիմադրող բնակչության ոստիկանական ջարդերի՞ միջոցով), այլև աջակցել բոլոր անհրաժեշտ թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, երկարաձգման ու վերսկսման հարցում, ինչպես նաև երաշխիքներ տրամադրել ֆինանսավորող բանկերին ամեն տեսակի ֆորս մաժորային ռիսկերից պաշտպանելու համար, ինչպիսիք են՝ օրինակ, պատերազմները, բնական աղետները, իսկ «Ընդերքի մասին» օրենսգրքի 2022 թ․ փոփոխություններից հետո՝ նաև հանրային դիմադրությունը (բանկերին ֆորս մաժորային իրավիճակներում պետության կողմից երաշխիք, ենթադրաբար՝ հսկայական ֆինանսական փոխհատուցում տրամադրելու այս կետը աշխարհում, թերևս, չլսված բան է

 

Հարցեր են առաջանում՝ ի՞նչ կարիք կա հուշագիր ստորագրելու միջոցով, պետական բարձրաստիճան այրերի երաշխավորմամբ որևէ ընկերության կամ ծրագրի աջակցել թույլտվությունների ստացման գործում, եթե այդ ամենի համար գոյություն ունեն լիազոր մարմիններ, որոնց գործունեությունը պարտավոր է համապատասխանել օրենքին և ՀՀ սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական կարգին։ Արդյո՞ք հուշագիրը ստորագրող երաշխավոր այրերը կանխակալ վստահ են, որ պետական լիազոր մարմինները օրենք կխախտեն, ուստի հանձն են առնում «աջակցել» ընկերությանը։ Թե՞ հակառակը, Լիդիանի երաշխավորյալ պետական այրերն, իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս գալով, պետք է հրահանգեն օրենքի խախտում հանուն Լիդիանի շահերի սպասարկման։ Երկու դեպքում էլ գործ ունենք «աջակցություն» անվան տակ հովանավորչության ու պետական գործառույթների կանխակալ խափանման, իշխանության երեք թևերի զսպման մեխանիզմը շրջանցելու հետ, ինչը փաստացի հակաօրինական ու հակաժողովրդավարական է։ Առավել ևս, երբ խոսքը մի ընկերության մասին է, որի բաժնետեր է հավակնում դառնալ կառավարությունը, ուստի նման ընկերության, այդ թվում՝ կառավարության գործողությունների նկատմամբ անկախ վերահսկողության կարիքն ավելի է մեծանում, քանի որ շահերի բախման շատ մեծ վտանգ է առկա։ Ի հեճուկս Արդյունաբերող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) տրամաբանությանը՝ կառավարությանը հանքային բիզնեսում բաժնեմաս նվիրաբերելը ինչ-ինչ «երաշխիքների» դիմաց կարծես արմատավորվող պրակտիկա է դառնում (հիշենք 2021-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ի նվիրաբերումը ՀՀ կառավարությանը), չնայած միջազգային պրակտիկայում սա կհամարվեր աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ։

Գ․ Նմանապես խնդրահարույց է նաև տեղական համայնքներին տարեկան 7 միլիոն դոլարի գումար տրամադրելու մասին հուշագրի կետը։ Առավել ևս երբ խոսքը գնում է նաև այն համայնքների մասին, որոնք հստակորեն դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ Հիշենք Ջերմուկ խոշորացված համայնքում 2018 թվականին ստորագրված կոլեկտիվ հանրագիրն ու դրա հիման վրա ավագանու կայացրած որոշումը համայնքում հանքարդյունաբերությունը բացառելու և կանաչ տնտեսություն զարգացնելու մասին։

 

Ուրեմն ի՞նչ է տարեկան 7 միլիոն դոլար համայնքին հատկացնելու խոստումը, եթե ոչ հանրության դիմադրությունը փողով չեզոքացնելու տակտիկա․ ընդ որում, սա նորություն չէ և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում խոշոր կորպորացիաների կողմից ազդակիր համայնքներում ընդդիմությունը թուլացնելու համար։ Հենց Ամուլսարի ծրագրի հետ կապված նախկին կառավարությունների օրոք նույն մոտեցումը դրսևորվել է Ջերմուկ ազգային պարկի ստեղծման համար խոստացված 5.7 միլիոն դոլարով, Լույս հիմնադրամին և Ջերմուկի զարգացման հիմնադրամին տրված նվիրատվություններով, համայնքների անդամներին բիզնես և այլ դրամաշնորհներ տրամադրելով և այլն։

 

Հուշագիր ոչնչի մասին

Այնուամենայնիվ, այս հուշագրի կնքումից ամիսներ անց դեռևս առկա չէ ՀՀ կառավարությանը նախատեսված 12.5% մասնաբաժին հատկացնելու մասին պայմանագիրը, ինչպես նաև սահմանված չէ, թե կառավարության ո՛ր մարմինն է իրականացնելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում կառավարության բաժնետոմսերի կառավարումը, ի՛նչ պարտավորություններ է ստանձնելու կառավարությունը որպես բաժնետեր, ի՛նչ վիճակում է հայտնվելու կառավարությունը ընկերության հերթական հնարավոր դեֆոլտի դեպքում և այլ բազմաթիվ հարցեր։

 

Հայտնի չէ, թե հայկական ո՛ր բանկն է տալու համաֆինանսավորումը և որտեղից է ձեռք բերվելու մնացած 100 միլիոնը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրություններ կատարելուց հետո ինչ կորոշի վերապահումով խոստացած 100 միլիոնը հատկացնելու մասին։ Եվրասիական զարգացման բանկի մասնակցության պարագայում առաջանում են նաև այլ ռիսկեր մյուս ներդրողների համար, քանի որ գերազանցապես ռուսական կապիտալ ունեցող այս բանկի հետ համագործակցության համար դրանց կարող են սպառնալ արևմտյան պատժամիջոցներ։

 

Այս փաստաթուղթը թերևս լավագույնս ամփոփում է Հուշագրի 3.2 կետը․ «Կողմերը սույնով հաստատում են, որ Հուշագիրը չի հանդիսանում իրավական տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող պայմանագիր կամ փաստաթուղթ, որը ստեղծում է իրավական պարտավորություններ կամ նախատեսում է իրավաքաղաքացիական հետևանքներ որևէ օրենքի ուժով։ Այս Հուշագիրը, ինչպես նաև դրա ստորագրումն ու Հուշագրի շրջանակներում ձեռնարկված որևէ գործողություն չի նշանակում և չի ենթադրում փաստական հանգամանքների ընդունում կամ մերժում, կամ էլ Կողմերից որևէ մեկի կողմից որևէ պարտավորության ստանձնում ՀՀ օրենսդրության համաձայն, Կողմերի նկատմամբ կիրառելի այլ իրավունքի և գործող միջազգային իրավունքի իմաստով»։ 

 

Ամփոփում

Եռակողմ հուշագիրը իր բովանդակությամբ փուչիկ է և ոչ մի կոնկրետ պարտավորություն չի նախատեսում։ Այն ավելի շուտ տեղավորվում է ՓԻԱՐ ակցիայի տրամաբանության շրջանակներում և, հավանաբար, միտված է օգնելու Լիդիան ընկերությանը հերթական անգամ միջազգային ֆինանսական շուկաներում հանդես գալ շահեկան հայտարարություններով։ Անցյալում կառավարության որոշման շնորհիվ նախագծի նվազած ծախսերի ու գնի հետ կապված Լիդիան ընկերությունը հայտարարություններ էր արել արժեթղթային շուկաներում։

ՀՀ Կառավարության գործելաոճն ու այս հուշագրով ստանձնած, բայց իրավական ուժ չունեցող պարտավորությունները կոռեկտ բառերով հնարավոր չէ մեկնաբանել․ հակառակ հանրության կամքին՝ կառավարությունն իրեն դիրքավորում է մասնավոր ընկերության շահերը պաշտպանողի կողմում, և սա կարծում ենք, լավ հետևանքներ չի ունենա ո՛չ կառավարող կուսակցության, ո՛չ էլ պետության համար։ Հուսանք՝ կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կբավարարվեն իրավական ուժ չունեցող այս հուշագրով և չեն մտնի կործանարար արկածախնդրության մեջ։

 

Այն տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողներին, ովքեր գուցե մտածում են, որ Ամուլսարի ծրագրում կարող են գումար ներդնել ու դրա շնորհիվ եկամուտներ ստանալ, առաջարկում ենք զրուցել, փորձի փոխանակում անել մյուս բոլորի հետ, որոնք 2007թ-ից սկսած ներդրումներ են արել այս ծրագրում, քանի որ իրենց էլ նույն ճակատագիրն է սպասվում», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.12.2025
RUB4.770.02
USD381.50-0.07
EUR447.27-0.16
GBP509.420.60
CAD276.890.03
JPY24.48-0.06
CNY54.180.01
CHF479.870.81