Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023 15:02
Ալինա Հովհաննիսյան

Արման Խոջոյան. Լիզինգին աջակցության պետական ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 106 մլրդ դրամ

Արման Խոջոյան. Լիզինգին աջակցության պետական ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 106 մլրդ դրամ

Արմինֆո.Հունիսի 2-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա LEASING EXPO 2023-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

 

«Կառավարության կողմից իրականցվում է 3 ծրագիր լիզինգի պրոդուկտի միջոցով, որոնց գործող ընդհանուր ծավալը կազմում է 106 մլրդ դրամ: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վերազինել իրենց արտադրական կարողությունները, ձեռք բերել գյուղ. տեխնիկա, նվազեցնել արտադրական ծախսերը և ունենալ մրցունակ արտադրանք:

 

Ծրագրերն են՝

- Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման:

- Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության:

- Տնտեսության արդիականացման միջոցառում», - գրել է փոխնախարարը:

 

Հավելենք, որ LEASING EXPO 2023-ը հնարավորություն կընձեռի ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ հատուկ առաջարկներով և ստեղծել շահավետ համագործակցություն: Ցուցահանդեսին կմասնակցեն գյուղատնտեսական տեխնիկա, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական տեխնիկա, բժշկական սարքավորումներ, օդափոխման համակարգեր, ջերմոցային տնտեսությունների սարքավորումներ արտադրողներ, ֆինանսական կազմակերպություններ և այլն:

 

Որպես ցուցահանդեսի կազմակերպիչներ հանդես են գալիս Big Projects ՍՊԸ-ն և Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան: