Երկուշաբթի, 22 Մայիսի 2023 22:59
Ալեքսանդր Ավանեսով

Վրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունը

Վրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունը

Արմինֆո. Բաթումից դեպի Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային փոխադրումների մեկնարկի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին հաղորդում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հաղորդագրությանը։

 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության էջում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ գործարկվել է Բաթում-Նովոռոսիյսկ երթուղով ծովային բեռնափոխադրում: Ընդ որում, նշվել է, որ իրականացվել է կոնտեյներների փորձնական ծովային փոխադրում։

 

"Հայկական առանձին ԶԼՄ - ների տարածած տեղեկատվությունը ապրիլից Բաթումից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր ծովային փոխադրումների մեկնարկի մասին մեկնաբանված է և չի համապատասխանում իրականությանը", - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սոցցանցում գործակալության պաշտոնական էջում:

 

Գործակալությունում հաղորդել են, որ ապրիլին Պալաուի դրոշի ներքո Haci Musa Ucak նավը, իրոք, երկու առեւտրային չվերթ է իրականացրել Բաթումի եւ Նովոռոսիյսկի միջեւ: Ընդ որում, գործակալությունը նշում է, որ դրանք ոչ թե կանոնավոր, այլ առեւտրային բնույթի չվերթներ են, որոնք իրականացվում են համակարգված: "Տվյալ նավի սեփականատեր ընկերությունը ներառված չէ պատժամիջոցների ցանկում և շարունակում է առևտրային չվերթներ իրականացնել։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն ամբողջությամբ տարանցիկ է և նախատեսված է Հայաստանի համար", - նշել է գործակալությունը։ Ֆինանսների նախարարությունը և Ծովային տրանսպորտի գործակալությունը մշտական ռեժիմով իրկանացնում են ինչպես նավերի, այնպես էլ դրանց տերերի մոնիթորինգ պատժամիջոցների առնչությամբ, հավելել են գերատեսչությունում: