Արմինֆո. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Discover Armenia զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցության շրջանակում, որտեղ երեք օրվա ընթացքում ներկայացվել են երկրի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու ներուժը։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ ներքին զբոսաշրջիկների թիվը 2022 թվականի արդյունքներով կազմել է 1.6 մլն մարդ, ինչը հավասար է նախորդ տարի Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվին։
"Սա խոսում է այն մասին, որ ներքին տուրիզմի զարգացումը ևս չափազանց կարևոր է", - ընդգծել է Քերոբյանը: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ այսօր Հայաստանում ակտիվորեն զարգանում են տարածաշրջանային զբոսաշրջային ընկերություններն ու հյուրանոցները, ինչին նպաստում է նաև երկրում բարենպաստ գործարար միջավայրը:
Դրան զուգընթաց, ըստ նրա, պետությունը խոշոր ներդրումներ է կատարում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մասնավորապես, Քերոբյանը նշել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է նպաստել 20 զբոսաշրջային կլաստերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականին Հայաստան է այցելել
1.67 մլն զբոսաշրջիկ, ինչը 2 անգամ գերազանցել է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |