Երեքշաբթի, 30 Մայիսի 2023 19:08
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցություն

FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցություն

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 6-ից ուղիղ ավիահաղորդակցություն է սկսում Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

Մասնավորապես, ըստ աղբյուրի, կիրականացվի շաբաթական չորս չվերթ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել flyone.am կայքում, FLYONE  բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր ընկերությունների գրասենյակներում:

 

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2021թ. հոկտեմբերին ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ  կոդ և ICAO FIE  եռանիշ կոդ: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար, եւ Airbus A319 ՝ 144 տեղի համար, որոնք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և անվտանգության EASA-ի բոլոր ստանդարտներին: