Արմինֆո.Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին:
«Կոնվերս Բանկը մշտապես աջակցում է բիզնեսին և առաջարկում է ֆինանսավորման ճկուն մեխանիզմներ նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական հագեցվածության և արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով: Այդ մեխանիզմներից մեկը ներդրված «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումն է»,-ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանը:
«Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Դրա շրջանակում Բանկն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում՝ առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով, մարման 84 ամիս առավելագույն ժամկետով:
Բանկի տաղավարի այցելուները ցուցահանդեսի ժամանակ կստանան մանրամասն տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն «Կոնվերս Lիզինգ» ֆինանսավորման վերաբերյալ և ցանկության դեպքում հնարավորություն կունենան լրացնել ֆինանսավորման հայտը: Բանկի աշխատակիցները կպատասխանեն նաև բիզնեսի ֆինանսավորման այլ հնարավորություններին վերաբերող հարցերին՝ առաջարկելով լավագույն լուծում:
Ի դեպ, Բանկը լիզինգային ֆինանսավորում է իրականացնում նաև «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, որի դեպքում տոկոսադրույքները մինչև 10 տոկոսով սուբսիդավորվում են կառավարության կողմից:
«Կոնվերս լիզինգ»-ի մանրամասներն՝ այստեղ, իսկ տեսանյութն՝ այստեղ
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |