Արմինֆո. Հայաստանը կարող է դառնալ օպերատոր Իրանի Չաբահար նավահանգստում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Վարչապետի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր քննարկել Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը։
Այսօր այդ աշխատանքային խմբի առաջին նիստն էր, որի ընթաքում տարբեր գերատեսչություններ ներկայացնող իմ գործընկերները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց կատարած հետազոտություններն ու տարբեր առաջարկներով հանդես եկել։
Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը զեկուցել է, թե ինչ քննարկումներ են իրականացվել իրանական կողմի հետ Չաբահար նավահանգստում տարածքներ վարձակալելու, ներդրումների դիմաց նավահանգստում օպրատոր դառնալու, լոգիստիկ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Հանդիպումն իսկապես շատ ինֆորմատիվ և կառուցողական էր», - ամփոփել է նախարարը:
Նշենք, որ միջգերատեսչական խմբում ընդգրկված են էկոնոմիկայի, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարները, Անվտանգության խորհրդի, Պետեկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդը և Իրանում Հայաստանի առևտրային կցորդը:-
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |