Արմինֆո.Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։
Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի մարման, այդ թվում՝ այլ ֆինանսական հաստատություններում կամ հենց Արդշինբանկում առկա վարկերի վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման այլ նպատակներով:
Բանկը տրամադրում է վարկերը երկարաժամկետ՝ մինչև 15 տարի մարման ժամկետով, մինչև 50 մլն ՀՀ դրամի կամ 100,000 ԱՄՆ դոլար/եվրո համարժեք չափով: Միաժամանակ, վարկառուներին տրվում է մինչև 12 ամիս մարման արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար, և հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը, մշակվում է մայր գումարի մարման անհատական ժամանակացույց։
«Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է շատ արագ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացի այդ, որոշումը կայացվում է վարկառուի բիզնեսի պարզեցված վերլուծությամբ, ինչը զգալիորեն կրճատում է վարկի տրամադրման ժամանակը և հեշտացնում է դրա տրամադրման կարգը»,- հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
«Պարզ» վարկի առցանց հայտ կարելի է ներկայացնել հետևյալ հղմամբ. https://www.ardshinbank.am/content/simple , իսկ տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն ծանոթանալ. https://bit.ly/43zmQTA
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |