Երեքշաբթի, 13 Հունիսի 2023 15:31
Կարինա Մելիքյան

ԱՄՀ-ը SBA նոր ծրագրով Հայաստանին տրամադրել է 24.5 մլն դոլարից օգտվելու հնարավորություն՝ 2023 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5.5% աճ

ԱՄՀ-ը SBA նոր ծրագրով Հայաստանին տրամադրել է 24.5 մլն դոլարից օգտվելու հնարավորություն՝ 2023 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5.5% աճ

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումը, որը տալիս է 18.4 միլիոն ՓՀԻ-ից (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի) օգտվելու հնարավորություն՝ հասանելի ընդհանուր ՓՀԻ հասցնելով 36.8 միլիոնի (շուրջ 49 միլիոն ԱՄՆ դոլարի)։

 

ԱՄՀ հաղորդագրության համաձայն, ԱՄՀ խորհուրդը «Պահուստային ծրագիրը» հաստատել է 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ին ( տե՛ս թիվ 22/429 մամուլի հաղորդագրությունը)։ ՀՀ իշխանությունները շարունակում են ծրագիրը դիտարկել որպես կանխարգելիչ։ Գործադիր խորհրդի կողմից առաջին ամփոփիչ ստուգման վերաբերյալ որոշումը կայացվել է առանց նիստ գումարելու։ 1 Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ.-ին շատ բարձր էր, ընդ որում իրական ՀՆԱ-ն աճում էր 12.6 տոկոսով՝ պայմանավորված բարձր սպառմամբ և արտաքին պահանջարկով և սնուցվում Ռուսաստանից արտարժույթի և միգրանտների մեծ ներհոսքով։ Աճի թափը պահպանվեց 2023թ․-ի առաջին եռամսյակում՝ շինարարության, ծառայությունների և առևտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։ Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց՝ տարվա համար կազմելով ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, ինչին նպաստեցին զբոսաշրջության բարձր եկամուտները։ Աճեցին նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները և այլ ներդրումների ներհոսքերը՝ գլխավորապես արտացոլելով Ռուսաստանից կապիտալի ներհոսքերը։ Համախառն պահուստերն ավելացան՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրամը արժևորվեց ավելի քան 20 տոկոսով 2022 թ.-ին։ 1 Գործադիր խորհուրդը որոշումները կայացնում է առարկությունների բացակայության դեպքում կիրառվող ընթացակարգով, երբ Խորհուրդը համաձայնում է, որ առաջարկը կարող է դիտարկվել առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու։

 

Գնաճային ճնշումները 2022 թ. վերջից 2023 թ.-ի սկիզբը սկսեցին մեղմանալ։ Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին նվազեց՝ կազմելով 3.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), հիմնականում բազայի ազդեցությունների և սննդամթերքի ու տրանսպորտի գների արագ նվազման հաշվին։ Սակայն բնականոն գնաճը 2023 թ.-ի ապրիլին պահպանվեց գնաճի ցուցանիշից բարձր՝ 4.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ։ Գնաճային ճնշումների հիմնական աղբյուրն անվանական աշխատավարձերի երկնիշ աճը և ծառայությունների գների աճն էին։

 

Հարկաբյուջետային դիրքը 2022. թ.-ին նշանակալիորեն բարելավվեց։ Հարկաբյուջետային դեֆիցիտի ցուցանիշը 2022 թ.-ին նվազեց բարձր եկամուտների և ծախսերի թերակատարման հաշվին՝ կազմելով ՀՆԱ-ի 2.1 տոկոսը ։ Կենտրոնական կառավարության պարտքը նվազեց 14 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ պայմանավորված պակասուրդի նվազմամբ, բարձր անվանական աճով և փոխարժեքի արժևորմամբ։

 

ԱՄՀ գործադիր խորհուրդը կարծում է, որ ծրագիրն, ընդհանուր առմամբ, նախատեսված հունով է ընթանում։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բոլոր քանակական կատարողականի չափորոշիչները (ՔԿՉ) և կողմնորոշիչ թիրախները (ԿԹ) կատարվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային հենանիշերի (ԿՀ) կատարման ուղղությամբ։ Մարտի վերջի կատարողական հենանիշը, որը պահանջում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) լիազորությունների, հաշվետվությունների ներկայացման, թափանցիկության և կենսունակության պահանջները հստակեցնող որոշման ընդունում, կատարվել է որպես սույն ամփոփիչ ստուգման նախապայման գործողություն։

 

«2023 թ. -ի տնտեսական հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է, թեև նշանակալի ռիսկերը պահպանվում են։ Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի՝ ուժեղ թափի, սպառման և ներդրումների շնորհիվ ։ Ծառայությունների առևտրի և դրամական փոխանցումների բնականոն հուն վերադառնալով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնում է սպասվում։ Գնաճն ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կկայունանա ՀՀ ԿԲ թիրախի՝ 4 տոկոսի մակարդակում։ Հեռանկարը ենթակա է բարձրացած ռիսկերի, որոնք բխում են արտաքին դժվարին միջավայրից, այդ թվում՝ տարածաշրջանի լարվածությունից, համաշխարհային ավելի խիստ ֆինանսական պայմաններից և խոշոր առևտրային գործընկերների աճի տեմպի դանդաղումից», - նշվում է հաղորդագրությունում։

 

ԱՄՀ գործադիր խորհուրդն ամփոփում է. «Մակրոտնտեսական քաղաքականությունն անհրաժեշտ է, որ կարճաժամկետ հեռանկարում կանխի տնտեսության գերատաքացումը՝ միաժամանակ միջնաժամկետ հեռանկարում աջակցելով ներառական և դիակայուն աճին ։  Եթե աճը և եկամուտները կանխատեսվածից բարձր լինեն, հարկաբյուջետային բուֆերների կառուցումն առաջնահերթ կլինի։ Միևնույն ժամանակ, եկամուտների մոբիլիզացման ջանքերն անհրաժեշտ է շարունակել, այդ թվում՝ ընդլայնելով հարկման բազան և պայքարելով ոչ ֆորմալության դեմ։  Դրամավարկային քաղաքականության վճռորոշ և նախաձեռնողական խստացմամբ հաջողվել է հասնել գնաճային ճնշումների զսպման, սակայն դրամավարկային քաղաքականությունն անհրաժեշտ է, որ պահպանի զգոնությունն ու տվյալներից կախվածությունը։ Ֆինանսական հատվածի ռիսկերը, որոնք կապված են անշարժ գույքի ոլորտի հետ, պահանջում են ուշի ուշով մոնիթորինգ՝ վերահսկողական գործիքների հզորացմամբ։  Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժի բացահայտման համար՝ կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում շարունակական առաջընթացի կարիք կա, այդ թվում՝ խթանելով առևտրային կապերը և բազմազանեցումը, բարձրացնելով ֆինանսների մատչելիությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները և բարելավելով կլիմայի փոփոխությանը դիմակայունությունը»:

 

Նշենք, որ Համաշխարհային բանկն իր հունիսյան կանխատեսմամբ բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի սպասումները՝ նախկին 4,1 տոկոսից մինչև  4,4 տոկոս, և ակնկալում է 2024-2025թթ. տեմպերի արագացում մինչև 4,8-5 տոկոս: ԱՄՀ-ն այժմ, փաստորեն, պահպանել է 2023 թվականի ապրիլյան նախորդ կանխատեսումը, երբ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումները բարելավվել էին նախկին 4,5% - ից մինչև 5,5%, 2024 թվականին տեմպերի աննշան դանդմամբ՝ մինչև 5%: ՎԶԵԲ-ը մայիսին բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4%-ից մինչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին։ Հայաստանի Կենտրոնական բանկը մայիսի կանխատեսման զեկույցում ավելի վաղ հաստատել էր մարտին ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 4,9%-ից մինչև 5,8% (2022թ.փաստացի 12,6% աճի դիմաց)՝ անփոփոխ թողնելով նաև 2024 և 2025 թվականների սպասումները՝ տեմպերի դանդաղումը մինչև, համապատասխանաբար, 5,2% և 4,9%։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96