Արմինֆո.FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից տվել է դեպի Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:
Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բարսելոնայի Էլ Պրատ միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը դեպի եվրոպա տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Սկզբում միայն Երևանից դեպի Լիոն, հետո արդեն դեպի այլ եվրոպական երկրներ։
Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:
Ընկերությունը նախատեսում է նաև ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ ավելացնելով չվերթ դեպի եվրոպական՝ Տիվատ քաղաք:
RUB | 3.98 | 0.00 |
USD | 396.18 | 0.12 |
EUR | 412.07 | 1.00 |
GBP | 496.49 | 0.03 |
CAD | 275.43 | 0.33 |
JPY | 25.17 | -0.04 |
CNY | 54.28 | 0.02 |
CHF | 440.49 | 0.47 |