
Արմինֆո. Հունիսի 30-ից "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն գործարկում է ներքին ուղղությունների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը: Այդ նախաձեռնության մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նա ասել է, որ այդ հավելվածը (railway.am) թույլ կտա, պարզապես, տոմսեր ձեռք բերել քաղաքամերձ ուղղությունների համար՝ գրանցվելով միայն հեռախոսահամարով:
Խոսելով միջազգային ուղղությամբ տոմսերի մասին՝ Մելնիկովը հաղորդել է, որ դրանք վաղուց ձեռք են բերվում էլեկտրոնային եղանակով ՝ վրացի գործընկերների մշակած համակարգի միջոցով: Բայց երկրորդ կիսամյակում, ինչպես նա նշել է, կհայտարարվի տոմսերի էլեկտրոնային վաճառքի էլ ավելի հարմար ծրագիր ուղևորների համար։ "Հուսով ենք, որ մեր ուսումնասիրությունները թույլ կտան բարելավել մեր ծառայությունները ուղևորափոխադրումներում", - ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Բացի այդ, նա հաղորդել է ևս մեկ լավ լուր տարանցիկ ուղևորների համար: Այսուհետ, ինչպես նշել է Մելնիկովը, Երեւանի երկաթուղային կայարանում կգործի պահեստային խցիկ ։ <Սա շատ կարևոր հարց է: Քանի որ այժմ տարանցիկ ուղևորները կկարողանան թողնել իրենց իրերը, դուրս գալ և հանգիստ քայլել Երևանի գեղեցիկ փողոցներով, բարձրանալ Կասկադ, հետ իջնել և վերադառնալ կայարան ՝ ըստ իրենց ժամանակացույցի>, - ասել է նա ։