Արմինֆո. 2023 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցներով Կոտայքի մարզում նախատեսվում է հիմնանորոգել հանրապետական նշանակության 70 կմ ճանապարհ: Եվս 30 կմ ճանապարհ կհիմնաորոգվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Ինչպես հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակում, որտեղ հիմնանորոգվում է Աբովյան քաղաքի մուտքի ավտոճանապարհի 1.4 կմ հատվածը, կառուցվել են մայթեր և ջրահեռացման համակարգ: Ծրագիրն ավարտական փուլում է:
Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 93 կմ հանրապետական նշանակության ճանապարհ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամը հաղորդել էր, որ ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեից շուրջ 117 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների կառուցմանն ու վերանորոգմանը։ Ընդհանուր հատկացումներից 45 մլրդ դրամ կուղղվի պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |