Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 17:57
Ալինա Հովհաննիսյան

Վաչե Տերտերյան. Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է

Վաչե Տերտերյան. Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է

Արմինֆո. Կապսկի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է։ Այս մասին հուլիսի 12-ինհաղորդել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նա նաև տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: Արգիջի և Աստղաձոր ջրամբարների նախագծային աշխատանքները, փոխնախարարի խոսքով, ավարտին կհասցվեն ընթացիկ տարում, որից հետո կսկսվի շինարարությունը: Բացի այդ, ինչպես նշել է փոխնախարարը, նախագծային փուլում են գտնվում եւս 4 փոքր ջրամբարներ։ "Կարող եմ ասել, որ առաջընթաց կա այդ հարցում", - ընդգծել է Տերտերյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի բյուջեն կազմում է 97,8 մլն եվրո, որից 68,5 եվրոն KFW բանկի վարկային միջոցներն են, մնացածը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Նախագծի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայրուղային և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց կառավարման տակ գտնվող շուրջ 17 000 հա հողատարածքի ջրապահովման մակարդակը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ է տալիս տարեկան տնտեսել 1,3 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա:

Այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ Կապսի ջրամբարը կառուցելու են չինական Shanxi Construction Investment Group Co և Shanxi Hydraulic Construction Engineering Bureau Group Co ընկերությունները, որոնք հաղթել են միջազգային մրցույթում: Ընկերությունների հետ համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 21-ին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամում: