Երեքշաբթի, 18 Հուլիսի 2023 20:12
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն օգնում է ռուսաստանցիներին գնել արևմտյան ավտոմեքենա. ԶԼՄ

Հայաստանն օգնում է ռուսաստանցիներին գնել արևմտյան ավտոմեքենա. ԶԼՄ

Արմինֆո. Հայաստանն ընդամենը մեկ տարվա ընթացքում կտրուկ ավելացրել է ռուսական շուկա ավտոմեքենաների մատակարարումների ծավալները։ Այդ մասին գրում Է Financial Times-ը։

 

Աղբյուրի համաձայն, 2023 թվականի հունվարին Հայաստանից Ռուսաստան մարդատար ավտոմեքենաների արտահանումը կազմել է 180 մլն դոլար՝ նախորդ տարվա 800 հազար դոլարի դիմաց։ Ընդ որում, ԱՄՆ - ից 2022 թվականի հունվարին երկիրը ներմուծել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենաներ, մեկ տարի անց՝ արդեն 29,5 մլն դոլարի, իսկ ապրիլին՝ 34 մլն դոլարի։ Դեռ 2022 թվականի մարտին ԱՄՆ-ն արգելել էր Ռուսաստան մատակարարել "շքեղ ավտոմեքենաներ"։ ԵՄ-ը, նախ, արգելել էր 50 հազար եվրոյից ավելի թանկ մեքենաների արտահանումը, իսկ 2023-ի հունիսին՝ 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաներ: Արտասահմանյան շատ ավտոարտադրողներ ազատվել են իրենց ռուսական ակտիվներից և փակել են սրահները: Բայց ռուսներն արևմտյան մեքենա գնելու ևս մեկ տարբերակ ունեն, և դրանում օգնում է Հայաստանը, գրում է Financial Times-ը:

 

Միջնորդների և գնորդների խոսքով, որոնց հետ զրուցել է թերթը, մեքենաները, հիմնականում, ԱՄՆ-ից գալիս են Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով: Դրանից հետո դրանցից շատերն ուղարկում են Հայաստան՝ մաքսային ձեւակերպման, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ գտնվում է նույն մաքսային - տնտեսական գոտում։ Հայաստանում "առանցքային հանգույց" - ը Գյումրի քաղաքն է, որտեղից հետո մեքենաները կրկին Վրաստանի տարածքով ուղարկում են Ռուսաստան։ Սակայն, պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, որ "ԱՄՆ - Վրաստան - Հայաստան - Վրաստան - Ռուսաստան սխեման" միակը չէ, դրանք շատ են։

 

Ըստ գնորդների և միջնորդների՝ օգտագործված մեքենաների մեծ մասը էժան գնում են ԱՄՆ-ի աճուրդներից, որից հետո վերանորոգում են Վրաստանում կամ Հայաստանում։ Սա թույլ է տալիս մեքենան ավելի թանկ վաճառել Ռուսաստանում և խուսափել տեղական մաքսավորների հետ հնարավոր խնդիրներից ՝ եվրոպական պատժամիջոցների պատճառով:

 

Օգտագործված ավտոմեքենաների ռուսաստանյան գնորդներին կարելի է գտնել նաև Երևանի ծայրամասում գտնվող ավտոշուկաներում։ Էրեբունու շուկան գոյություն ունի երկար տարիներ, սակայն, աշխատակիցներից մեկի խոսքով, այժմ այստեղ անհամեմատ ավելի շատ ռուսներ են գալիս։ Զրուցակիցներից մեկի խոսքով ՝ այս բիզնեսը հայտնի էր 1990-ականներին, երբ պաշտոնական ավտոշուկան դեռ չէր ձևավորվել, իսկ այժմ վերադառնում է։