Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 11:18
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Առաջին կիսամյակում բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10%  աճ

Վահան Քերոբյան. Առաջին կիսամյակում բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10%  աճ

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին այցելել է «Armenian Walnut» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հայկական ընկույզի այգիները ստեղծվել են մոտ 3 տարի առաջ։ Դրանք մշակվում են իսրայելական տեխնոլոգիաներով, ոռոգվում են կաթիլային տարբերակով։ Ներդրումների ընդհանուր նախագիծը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար։

 

«Մեր երկրի բնակլիմայական պայմանները լիովին բավարարում են Հայաստանում բուսաբուծության զարգացմանը, և դրա արդյունքում ինտենսիվ այգիներից ստացված բերքի ծավալները կրկնապատկվել են և հասել զգալի չափերի։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում գյուղատնտեսության մեջ բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10% աճ», - նշել է նախարարը:

 

Վահան Քերոբյանը նշել է նաև, որ գյուղատնտեսությունն ու ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացման մեծ ապագա ունեն, և կան բազմաթիվ ներդրողներ, որոնք պատրաստ են խթանել Հայաստանում այս ոլորտի զարգացումը։