Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 14:48
Ալինա Հովհաննիսյան

Աշնանը Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

Աշնանը Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա հայ–կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

 

Համաժողովին մասնակցելու են էլեկտրաէներգիայի, ջրի ոլորտի, մետալուրգիայի և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կորեական ընկերություններ: Հաղորդվում է, որ տեղի կունենան հայ և կորեացի գործարարների հանդիպումներ Բ2Բ ձևաչափով:

 

ՀՀ մաքսային տվյալների համաձայն,  2022 թվականին Հայաստանը Կորեայի Հանրապետություն է արտահանել 10.6 մլն դոլարի ապրանք, ինչը 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը ։ Ընդ որում ՝ ներմուծումն աճել է 94,5 տոկոսով՝ հասնելով 88,2 մլն դոլարի։

 

Նշենք, որ КОТRА-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը կոչված է նպաստելու Կորեայի Հանրապետության գործարար կապերի զարգացմանը ողջ աշխարհում, այն ստեղծվել է 1962 թվականին երկրի կառավարության կողմից: Հիմնական նպատակն է ակտիվացնել կորեական ապրանքների արտահանումը։ Գործակալության ներկայացուցչությունները ներկայումս գործում են աշխարհի 84 երկրներում: