Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023 18:26
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյանը հաղորդել է Հնդկաստան-Եվրոպա նոր փոխադրամիջանցքի նախագծի նախապատրաստման մասին

Վահան Քերոբյանը հաղորդել է Հնդկաստան-Եվրոպա նոր փոխադրամիջանցքի նախագծի նախապատրաստման մասին

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը շուտով կներկայացնի Հնդկաստան-Եվրոպա նոր տրանսպորտային միջանցքի նախագիծը: Այդ մասին "Իրանի ազատ տնտեսական գոտիներ" ցուցահանդեսի շրջանակներում հայտարարել է Հայաստանի տնտեսական գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը։ Նա ընդգծել է, որ նախագիծը կներկայացվի Իրանի, Հնդկաստանի և Վրաստանի գործընկերներին:

 

"Մենք նպատակ ունենք, որպեսզի Հնդկաստանը Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով կապվի Եվրոպայի հետ, ստեղծելով, այսպես կոչված, նոր տրանսպորտային միջանցք, որը թույլ կտա Հնդկաստանի և Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության մի մասի անցումն այդ երթուղով", - ասել է նախարարը: Նրա խոսքով ՝ նախագծով նախատեսվում է ոչ միայն լոգիստիկ կապերի ամրապնդում, այլև փաստաթղթաշրջանառության պարզեցում, առևտրային ռեժիմների ներդաշնակեցում, ինչը կապահովի բեռների արագ և համեմատաբար ֆինանսապես մատչելի անցումը նշված երթուղով:-