Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023 18:32
Ալինա Հովհաննիսյան

էկոնոմիկայի նախարար. Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մշտական ազատ առևտրի մասին փաստաթղթի տեքստը պատրաստ է վերջնական ստորագրման

էկոնոմիկայի նախարար. Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մշտական ազատ առևտրի մասին փաստաթղթի տեքստը պատրաստ է վերջնական ստորագրման

Արմինֆո. Մենք վերջնական ստորագրման համար փաստաթուղթ ենք պատրաստել՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի մշտական ռեժիմի վերաաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը "Իրանի ազատ տնտեսական գոտիներ"ցուցահանդեսի բացման շրջանակում ։

 

Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ երկրների միջև այս փուլում հստակեցվում են դիրքորոշումները, որից հետո կողմերը կարող են անցնել փաստաթղթի վերջնական ստորագրմանը:

 

"Հայաստանը, որպես Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև միակ ցամաքային կապ, շատ շահագրգռված է համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա ընդլայնել մեր երկրի դերը Իրանի և ԵԱՏՄ-ի փոխհարաբերություններում", - ընդգծել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ավելի շուտ ձեռք բերվել, քան մյուս երկրների հետ: