Երեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2023 14:31
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլաս Սխերմերս. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ համագործակցության ընդայնման լուրջ նախադրյալներ կան

Նիկոլաս Սխերմերս. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ համագործակցության ընդայնման լուրջ նախադրյալներ կան

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ Նիդերլանդների հետ ձևավորված գործընկերային դրական փորձը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, իրականացվող ծրագրերն էլ առաջիկայում կընդլայնվեն և նոր շոշափելի արդյունքներ կգրանցեն։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային կառավարման բնագավառներում: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովման հարցերը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Նիդերլանդներն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, շեշտել երկու երկրների ընդգծված հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդայնման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր, որտեղ նախարարությունն ակտիվ ներգրավվածություն կունենա։

 

Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում: