Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023 10:45

Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան

Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան

Արմինֆո.Ամառն ավարտվեց, իսկ ճամփորդությունների շրջանը՝ ոչ․ քանի դեռ եղանակը թույլ է տալիս, գրեթե ամեն շաբաթ/կիրակի փորձում ենք մեր հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Մարզեր ճամփորդելիս էլ, իհարկե, օգտվում ենք խանութներից, սրճարաններից կամ ժամանցի վայրերից, և շատ ուրախալի է տեսնել, որ արդեն մի շարք մարզերում հնարավոր է վճարել Իդրամով։ Կնշե՞ք՝  որ մարզերում եք հիմնականում զարգացնում QR-վճարումները։

 

  • Միանգամայն ճիշտ եք նկատել․ Idram&IDBank հավելվածով արդեն հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 17․500 վաճառակետերում․ դրանք խանութներ են, սպասարկման կետեր, այդ թվում՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, բժշկական կենտրոններ, վառելիքի լիցքավորման կետեր, զվարճանքի վայրեր և մի շարք այլ հաստատություններ։ Կարծում եմ՝ մեր օգտատերերը կհաստատեն, որ այսօր արդեն հնարավոր է առանց գրպանում կամ դրամապանակում անգամ մի դրամ ունենալու օգտվել Հայաստանում առկա գրեթե բոլոր ծառայություններից, կատարել անհրաժեշտ գնումներ թե՛ սննդի, թե՛ հագուստի խանութներից, օգտվել ռեստորաններից և նույնիսկ էլեկտրոնային թեյավճար թողնել։ Սա առաջին հերթին շուրջ 17․500 վաճառակետում վճարման հնարավորություն ունենալու արդյունքն է․ ընդ որում՝ սա պայմանավորված է ոչ միայն մեր աշխատանքով։ Մենք ընդլայնում ենք Իդրամով վճարման հնարավորություն ունեցող վաճառակետերի քանակը նաև մեր օգտատերերի ակտիվ աջակցության շնորհիվ, քանի որ վերջիններս իրենց հերթին հուշում են և՛ մեզ, և՛ այն վաճառակետերին, որոնք դեռ չունեն Իդրամի վճարման հնարավորություն, ապահովել այդ հնարավորությունը։

Նշածս հանգամանքն անչափ ուրախալի է մեզ համար, քանի որ սա իսկապես նշանակում է, որ Իդրամը ոչ միայն ունի Հայաստանում վճարային ամենամեծ ծածկույթը, այլ նաև ամենասիրված վճարային միջոցն է։ Բնականաբար, դա էլ ունի իր պատճառները՝

 

  • հարմարավետություն,
  • արագություն,
  • ֆինանսաբանկային գործիքների բազմազանություն։

 

Ինչ վերաբերում է հենց մարզերում տարածվածության աստիճանին, ապա նշեմ, որ Իդրամն արդեն լայնորեն տարածված է գրեթե բոլոր մարզերում․ ամենամեծ ծածկույթը Շիրակում է, հետո Լոռիում, բայց մենք շարունակում ենք աշխատել անխտիր բոլոր մարզերի ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան Իդրամով վճարման էլ ավելի բազմազան կետեր անգամ ամենահեռավոր մարզերում։

  • Փաստորեն՝ Դուք շարունակում եք Հայաստանում զարգացնել անկանխիկ վճարումները։ Դեռևս 2020 թվականին Իդրամը հանդես եկավ հետաքրքիր արշավով՝ «Ոչ քեշին»։ Ո՞րն էր արշավի նպատակը, և ի՞նչ եք կարծում՝ Ձեր ջանքերի արդյունքն ինչպիսի՞ն է։
  • «Ոչ քեշին» արշավը մեկնարկեցինք 2020-ին, սակայն իրականում շատ ավել վաղ էինք խոսում այն մասին, որ քեշն այլևս ժամանակակից չէ, եթե կա վճարման այնպիսի միջոց, ինչպիսին Իդրամն է։ Իհարկե խոսել «քեշի դեմ», երբ ունես դեռևս մոտ 2000 վաճառակետ, որտեղ կարելի է վճարել Իդրամով, և խոսել այն ժամանակ, երբ այդ կետերի թիվն արդեն շուրջ 17․500 է, համաձայնեք, լիովին տարբեր բաներ են (խմբ․ - ժպտում է)։ Այո, մենք վստահ էինք, որ ապագան անկանխիկ և անհպում վճարումներինն է, որտեղ QR-վճարումներն ունեն իրենց անփոխարինելի դերը, և իսկապես, անհպում վճարելն ավելի հարմար է, քան քեշով կամ անգամ քարտով։ Մեր օգտատերերը լավ կհիշեն «Քեշը ձեռի կեղտ ա», «Հո դու հի՞ն չես», «Քեշը փեշիցդ թափի» և շատ այլ թևավոր դարձած խոսքերը։ Թվում է, թե դրանք պարզապես արտահայտություններ են, բայց նախ մեր հասարակությունը սիրեց այդ պիտակները՝ սթիքերները, և հետո՝ այո՛, մեր արշավը տպավորիչ արդյունք ունեցավ։ Դրա ապացույցն է նաև օրական կտրվածքով կատարվող QR վճարումների քանակը, որը 2020-ի համեմատ աճել է գրեթե  մի քանի տասնյակ անգամ։

Իսկ արշավն ավելի քան արդիական էր հենց 2020-ին, երբ տարածվեց չարաբաստիկ քովիդը, և հարկավոր էր հնարավորինս բացառել թղթադրամների հետ շփումը, որոնք մանրէների և վարակների տարածման հերոսներից են։ Ուստի Իդրամը ոչ միայն ակտիվորեն սկսեց ավելացնել գործընկեր վաճառակետերի թիվը, այլ նաև ընդլայնեց թեյավճար թողնելու ֆունկցիոնալը սննդի բոլոր հնարավոր կետերում,  որպեսզի մեր քաղաքացիներն անգամ թեյավճար թողնելու համար ստիպված չլինեին դիպչել թղթադրամներին։

 

  • Ինչպես նշեցիք՝ ունեք շուրջ 17․500 գործընկեր, որոնք Իդրամով վճարումներ են ընդունում․ սա իսկապես տպավորիչ թիվ է, և այս առումով Իդրամն անխոս առաջատար է։ Ի՞նչ առավելություններ են ստանում Ձեր գործընկեր վաճառակետերը։

 

  • Շուրջ 17․500 վաճառակետ հենց այս պահին է, բայց ամեն օր այդ թիվն աճում է։ Սկսենք նրանից, որ Իդրամի համագործակցությունը ցանկացած վաճառակետի հետ երկուստեք շահավետ է։ Քանի որ Իդրամը Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածն է, մենք ունենք ավելի քան մի քանի հարյուր հազար ակտիվ օգտատեր, և բնական է, որ նրանց մեծ մասը գերադասում է վճարում կատարել հենց Իդրամով։ Եթե մի քանի տարի առաջ Իդրամի վաճառքի թիմն էր փորձում ներգրավել նոր վաճառակետեր, ապա հիմա այդ գործընթացը երկկողմանի է։ Շատ դեպքերում վաճառակետերն իրենք են մեզ դիմում «Իդրամ տեղադրելու» խնդրանքով, և հաճախ դրա դրդապատճառը հաճախորդների ցանկությունն է։ Այս առումով ուզում եմ նաև շնորհակալություն ասել մեր հաճախորդներին և գործընկերներին, որոնք, ինչպես և մենք, առաջնորդվում են հաճախորդներին լավագույն փորձառություն ապահովելու և հարմարավետության գաղափարով։ Այս պարագայում վաճառակետերի տեսանկյունից Իդրամով վճարման հնարավորություն ունենալը ոչ միայն իրենց հաճախորդների նկատմամբ լոյալության գործիք է, այլև վաճառքների աճին է ուղղված։ Ինչպես գիտեք՝ 2020 թվականին Իդրամն ու IDBank-ը առաջինը Հայաստանում ներդրեցին Rocket Line թվային ապառիկը, որը «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» սկզբունքով գործող ֆինանսական գործիք է և լայն տարածում է ստանում աշխարհում։ Մի կողմից՝ այն մեր օգտատերերին ազատում է ավելորդ քաշքշուկից, քանի որ իրենց համար Բանկը նախահաստատում է որոշակի սահմանաչափ, և այլևս կարիք չկա փաստաթղթեր ներկայացնելու և երկար սպասելու ապառիկի հաստատմանը։ Մյուս կողմից՝ սա հեղափոխական գործիք է վաճառակետերի համար, քանի որ Rocket Line-ով վճարումը տեխնիկապես ոչնչով չի տարբերվում Իդրամով սովորական վճարումից, իսկ հաճախորդը ընդամենը երկու-երեք լրացուցիչ հպում է անում և ակնթարթային գնում կատարում։

 

Փաստացի Rocket Line թվային ապառիկը գործում է բոլոր 17․500 վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն։ Իսկ եթե վաճառակետն ընտրում է մեզ հետ համագործակցության Rocket Line 0% տարբերակը, ապա սա վաճառքների լրացուցիչ մեծ խթան է հանդիսանում, քանի որ հաճախորդները հնարավորություն են ստանում գնել ապրանքը հենց այդ պահին՝ վճարելով մինչև 12 ամսում ճիշտ նույն գինը և ոչ մի լումա ավել։ Այս պահին այդպիսի վաճառակետերի թիվը շուրջ 6000 է։

 

Ուրախ եմ կիսվել նաև ևս մեկ հետաքրքիր նորությամբ․ մեր օգտատերերն արդեն 2-3 ամիս է՝ ունեն հնարավորություն օգտվելու Rocket Line-ով վճարման մինչև 36 ամսվա տարբերակից։ Ավելի հստակ՝ մինչև 30,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում Rocket Line-ի առավելագույն ժամկետը մինչև 12 ամիս է, 30,000 ՀՀ դրամից մինչև 500,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։ Այս դեպքում հաճախորդը գնման պահին պարզապես ընտրում է իրեն հարմար ժամկետը և պայմանագրով նախատեսված կարգով վճարումները կատարում է հավասարաչափ մարումների ձևով, որը վաճառակետից կամ հաճախորդից կրկին ավել քայլ չի պահանջում։

 

  • Քանի որ խոսեցիք Rocket Line թվային ապառիկի մասին, անդրադառնանք նաև այն հարցին, թե որքանով հեշտ ընդունվեց այս գործիքը մեր հասարակության կողմից։ Ձեր օգտատերերից շատերը վստահաբար ծանոթ չէին Buy now, pay later վճարման ձևաչափին։ Ի՞նչ պատկեր ունեք այսօր, որքանո՞վ է Rocket Line-ը կիրառվում։

 

  • Ինչպես արդեն նշեցի՝ Buy now, pay later ձևաչափն առաջինը Հայաստանում ներկայացրել են IDBank-ն ու Իդրամը։ Իհարկե, սկզբում այն բավականին դժվար ընդունվեց մեր հասարակության կողմից, և համեմատության  համար  պիտի ասենք, որ պրոդուկտի գործարկման առաջին 6 ամսվա համեմատ հաջորդող մեկ տարվա ընթացքում կնքվել էր Rocket Line-ի 7 անգամ ավել պայմանագիր։ Այսինքն՝ հենց այն պահից, երբ մեր օգտատերերն ընդունեցին պրոդուկտը, ավելի ճիշտ՝ հստակ պատկերացում կազմեցին դրա առավելությունների մասին, մենք ունեցանք Rocket Line թվային ապառիկի օգտագործման կտրուկ աճ։ Այսօր արդեն Rocket Line-ը մեր օգտատերերի համար ամենօրյա գործիք է դարձել․ շատերն այն օգտագործում են այն ժամանակ, երբ շտապ գնում է հարկավոր անել, բայց դեռ աշխատավարձին մի քանի օր կա, հետո մարում են այն՝ վճարելով ընդամենը այդ մի քանի օրվա տոկոսը, կամ էլ ընդհանրապես տոկոս չեն վճարում Rocket Line 0%-ի դեպքում, շատերը մեծ գնումներ կատարելիս ընտրում են հենց Rocket Line 0%-ով վաճառակետ, կատարում են գնումը և հետո մարում գումարը իրենց ցանկացած գրաֆիկով մինչև 12 ամսում։ Ամեն մեկն օգտագործում է Rocket Line-ն ըստ տվյալ պահի կարիքի՝ հարմարեցված հենց ի՛ր ապրելակերպին։ Պիտի նշեմ, որ պրոդուկտի գործարկումից ի վեր արդեն իսկ կնքվել է շուրջ 2,2 մլն պայմանագիր, այսինքն՝ վերջին 3 տարվա ընթացքում նույնքան անգամ այս գործիքը օգտակար է եղել մեր հաճախորդներին։ Սա լուրջ ցուցանիշ է, և խոսում է այն մասին, որ պրոդուկտը սիրվել է մեր օգտատերերի կողմից։ Մենք էլ, իհարկե, շարունակում ենք զարգացնել Rocket Line-ը՝ այն ավելի հարմար և շահավետ դարձնելով մեր օգտատերերի համար։

 

  • Խոսեցիք հաճախորդների նկատմամբ լոյալության մասին, ուստի մենք չենք կարող շրջանցել նաև Idplus լոյալության հարթակը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի Իդրամի մյուս ռազմավարական գործընկերոջ պրոդուկտը, և ինչու՞ որոշեցիք համագործակցել։

 

  • Idplus լոյալության հարթակը՝ հավելվածը, թվային դաշտ է տեղափոխել բոլորիս հայտնի բոնուսային քարտերն ու 1100-ից ավելի կետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, բոնուսային միավորներ է տալիս։ Դրանք ավտոմատ կերպով հավաքվում են տվյալ վաճառակետի թվային բոնուսային քարտի վրա։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե ներբեռնեք Idplus հավելվածը, կտեսնեք, որ այն մեկտեղում է մի շարք առավելություններ։ Ընդ որում՝ հաճախորդից և վաճառակետից ոչ մի լրացուցիչ քայլ չի պահանջվում բոնուսի տրամադրման համար։ Բոլոր գործողությունները ավտոմատացված են, ինչպես Իդրամի, այնպես էլ գործընկերների կողմից մատուցվող բոլոր ծառայությունների պարագայում։

 

Եվ այսպես, Idplus հարթակի շնորհիվ հաճախորդը կարող է․

  • Ստանալ բոնուսներ և քեշբեքեր 1100-ից ավելի գործընկերների մոտ անհպում QR-վճարումներ կատարելով,
  • Աճուրդում զեղչով վաճառել կուտակած բոնուսները՝ վաճառքից գոյացած գումարը ստանալով Իդրամ դրամապանակին ակնթարթորեն, ինչպես նաև աճուրդով գնել բոնուսներ զեղչերով այլ օգտատերերից, ընդ որում` աճուրդը իրականացվում է հոլանդական աճուրդի ձևաչափով, և իր բոնուսը վաճառելիս զեղչի չափը կարող է որոշել հենց հաճախորդը,
  • Ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց վաճառակետ այցելելու, անկախ գտնվելու վայրից և առանց ավելորդ թղթաբանության,
  • Օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելիս ճիշտ այն նույն տրամաբանությամբ, ինչ Իդրամով գնում կատարելիս,
  • Կատարել կոմբո-վճարումներ՝ նվեր-քարտով, բոնուսներով, Idram-ով վճարումը համադրելով Idplus հավելվածում,
  • Հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Վաճառակետերի համար Idplus-ը ծառայում է որպես լոյալության լրացուցիչ հարթակ։ Idplus-ի միջոցով կարելի է հեշտությամբ կառավարել սեփական ակցիաները և բոնուսային համակարգը, և այս ամենը՝ ընդամենը մեկ թվային հարթակում։ Idplus-ի գործընկեր վաճառակետերը կարող են․

  • Ներդնել բոնուսների և քեշբեքերի հաշվարկման և տրամադրման սեփական մեխանիզմ,
  • Ստեղծել թվային նվեր-քարտեր,
  • Հաճախորդներին առաջարկել ակցիաներ հատուկ պայմաններով՝ ինքնուրույն որոշելով ակցիայի օրը, ժամը, կտրոնի գումարի չափը, կոնկրետ ապրանքատեսակը և այլն,
  • Ուղարկել Push-տեղեկացումներ իրենց հաճախորդներին ակցիաների մասին,
  • Գնահատել սեփական լոյալության ծրագրերի կամ ակցիաների արդյունավետությունը հարթակում պատրաստի հաշվետվությունների միջոցով։

Մի խոսքով` Idplus-ը լոյալության ունիվերսալ հարթակ է, որը հավասարապես օգտակար ու շահավետ է թե՛ գործընկեր վաճառակետերի, թե՛ նրանց հաճախորդների համար։

Ի դեպ, մի ուրախալի լուրով կիսվեմ՝ Idplus հարթակում արդեն հնարավոր է ձեռք բերել և նվիրել վառելիքի լիցքավորման քարտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի գնել վառելիք էլ ավելի շահավետ պայմաններով, մասնավորապես՝ խնայելով վառելիքի գնի 2-4%-ը։ Քարտի թե՛ գնումը, թե՛ դրանով վճարումը վայրկյանների հարց է․ ծառայությունն առայժմ հասանելի է RAN Oil-ի բոլոր կետերում, վստահ ենք, որ շուտով մեզ կմիանան նաև այլ գործընկերներ։

  • Փաստորեն՝ ստացվում է, որ ներկայում Իդրամը մեկ հարթակում իր օգտատերերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում՝ խնայելով նրանց ժամանակը և ապահովելով նոր, ժամանակակից փորձառություն։ Ի՞նչ նպատակներ ունի Իդրամն առաջիկայում։

 

  • Թե՛ մեր օգտատերերը, թե՛ գործընկեր կազմակերպությունները, կարծում եմ, վստահ են, որ Իդրամը աճող և մշտապես զարգացող ընկերություն է, որը տրամադրում է ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ։

 

Դրա ապացույցն է նաև բոլորովին վերջերս ստեղծված Idram Junior հավելվածը մինչև 16 տարեկան երեխաների, պատանիների համար։ Այս նախագիծը խոսում է այն մասին, որ Իդրամը ստանձնում է նաև ֆինանսապես գրագետ սերունդ կրթելու պատասխանատվությունը։ Հավելվածն, իհարկե, սահմանափակ հնարավորություններ ունի, և պատանիներին հնարավորություն է տալիս կատարել վճարումներ շուրջ 17․500 կետերում, փոխանցումներ անել իրենց ընտանիքի անդամներին և լիցքավորել իրենց հեռախոսը։ Այս ֆունկցիոնալը ևս ընդլայնվելու է և սովորեցնելու է նաև խնայել, կառավարել սեփական միջոցները և այլն։ Իհարկե, պիտի նշեմ, որ այս բոլոր գործողությունները մեր կրտսեր օգտատերերը կատարելու են բացառապես իրենց ծնողների վերահսկողությամբ, քանի որ յուրաքանչյուր Idram Junior «կցված» է ծնողի Idram&IDBank հավելվածին:

 

Եթե ընդհանրացնենք, ապա մեր ռազմավարական գործընկերների հետ կառուցած էկոհամակարգն այս պահին արդեն իսկ թույլ է տալիս պնդել, որ Իդրամը հարմար, արագ, կիրառելի վճարային գործիքների համախումբ է՝ հարթակ, որը մի շարք հարցեր է լուծում իր օգտատերերի և գործընկերների համար։ Մենք աշխատում ենք այս մեծ էկոհամակարգի ընդլայնման, ֆունկցիոնալ հնարավորությունների զարգացման ուղղությամբ, և բաց ենք ցանկացած համագործակցության, նաև՝ շուկայի այլ խաղացողների համար, ինչը, վստահեցնում եմ, կաշխատի միայն win-win ձևաչափով, որովհետև մենք սիրում ենք ասել, որ Իդրամը բոլորի համար է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավարԲանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
Մոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրներըՄոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրները
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիաՀայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելուՖինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար
Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարարԱռկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարար
Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)
Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համարԼարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվումԼոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներինԱրտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին
2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին
ՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկըՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկը
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Ֆինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչություններիՖինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչությունների
ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվելԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրենԱրտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներումTeam-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում
ԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և ՀայաստանումԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Հայաստանում
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամՄհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչինՓաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչին
ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. ՔերոբյանԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
Հայաստանում ջրի սակագինը վերանայվել էՀայաստանում ջրի սակագինը վերանայվել է
Հայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամիՀայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամի
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիաԱմերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
Պատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերինՊատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերին
Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն էԿոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալՍկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>
Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահԷլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահ
Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխություններըԴեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխությունները
Հայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել
Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններումTeam-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
ԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու ԱսակավաԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու Ասակավա
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-իցՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
Հայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբՀայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%
Ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրելՌուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
Վերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համարՎերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
06.12.2023
RUB4.35-0.05
USD403.100.15
EUR434.94-1.54
GBP507.87-1.30
CAD296.83-0.29
JPY27.35-0.06
CNY56.32-0.10
CHF460.95-0.62