Արմինֆո.Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը կամաց-կամաց սկսում է աճել ՝ 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով 63%-ից հասնելով 65%-ի՝ նկատելիորեն զիջելով 2019թ. հունվար-օգոստոս ամիսների նախաքովիդյան 69%-ին։ Դա դիտվել է ս. թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-օգոստոս ամիսներին նկատվել է կնքված պայմանագրերի թվի երկնիշ տարեկան աճի տեմպերի աննշան դանդաղում՝ 18,3%-ից մինչև 13,8%, ապահովագրավճարների աճի առավել նկատելի արգելակում՝ 17,7% - ից մինչև 3,7%, և հատուցումների միտման ելք 8,7% անկումից 11,9% աճի։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Այսպես, Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ-ապավոհագրով տրանսպորտային միջոցների թիվը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է ավելի համեստ, քան նախաքովիդյան համադրելի ժամանակահատվածում, ինչը խիստ արգելակել է ապահովագրավճարների ծավալի աճը ոչ միայն տարեկան կտրվածքով, այլև նախաքովիդյան շրջանի համեմատ։ Մասնավորապես, ԱՊՊԱ ապահովագրով տրանսպորտային միջոցների թիվը 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին աճել է տարեկան 5,6% - ով, ինչը շատ ավելի զուսպ է եղել ոչ միայն նախորդ տարվա (8,1% տարեկան), այլև 2019թ. նախաքովիդյան վերընթաց 13% - ից։ Սակայն, քանակական առումով, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ այդպիսի տրանսպորտային միջոցներ արդեն հաշվվել են 635,057 հազար միավոր՝ 2022 թվականի 601,134 հազար միավորի, եւ 2019 թվականի նախաքովիդյան 567,483 հազար միավորի դիմաց։
![]() | 4.40 | -0.04 |
![]() | 402.95 | -0.10 |
![]() | 436.48 | -1.55 |
![]() | 509.17 | -1.33 |
![]() | 297.12 | -0.44 |
![]() | 27.41 | -0.09 |
![]() | 56.42 | -0.05 |
![]() | 461.57 | -0.01 |