
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր տեղի կունենա հանդիպում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցի գործարարների հետ: Այդ մասին մեկ օր առաջ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ նման հանդիպում անցկացվում է Հայաստանի գործարար միջավայրին արցախցի գործարարների հնարավորինս արագ ինտեգրման նպատակով։
"Մենք պետք է հասկանանք, թե ինչ ռեսուրսների կարիք ունեն մեր հայրենակիցները, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերսկսել իրենց բիզնեսը", - ասել է նա:
Նախարարը խոսել է նաև ՀՀ փոխվարչապետերի հետ համատեղ երկարաժամկետ համալիր ծրագրի մշակման աշխատանքների մասին, որոնք ուղղված կլինեն Արցախի ավելի քան 100 հազար քաղաքացիների աշխատանքով ապահովմանը, Հայաստանում նրանց սոցիալական և տնտեսական ինտեգրմանը: Այս համատեքստում Քերոբյանը տեղեկացրել է, որ ծրագիրը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում։ Միաժամանակ, նա նշել է, որ արդեն տարբեր ոլորտներում աշխատող տասնյակ ընկերություններ ակտիվորեն աշխատանքի են ընդունում Արցախի մեր հայրենակիցներին։