Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023 18:40
Նաիրա Բադալյան

Հայաստանի ֆինանսների նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ապագա համագործակցությունը

Հայաստանի ֆինանսների նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ապագա համագործակցությունը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

 

Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին:

 

Կողմերն քննարկել են  նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր: