Արմինֆո. ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ "կոնյակ" և "շամպայն" անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում:
"Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք աստիճանաբար հրաժարվել այդ անվանումներից։ Քայլ առ քայլ գնանք կոնյակի մակնշումը փոխարինելու", - ասել է նա։ Հարցին, թե արդյոք հնարավոր են զիջումներ այս առումով, փոխնախարարն ընդգծել է, որ դա զիջումների հարց չէ։ Գեւորգյանը հավաստիացրել է, որ ԵՄ-ը կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման պաշտպանությանը՝ ներդնելով որակի համապատասխան ստանդարտներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2021 թվականի մայիսին կայացած նիստի ընթացքում հավանություն էր տվել Եվրոպական հանձնաժողովի հետ "ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 237-րդ հոդվածի իրականացմանն աջակցելու մասին" ֆինանսական համաձայնագրի կնքման առաջարկությանը։ I Փուլ": Համաձայն փաստաթղթին կից տեղեկանք-հիմնավորման ՝ համաձայնագրի նպատակն է աջակցել ՀՀ տնտեսական ներուժի զարգացման ջանքերին, ինչպես նաև ամրապնդել կայուն համագործակցությունն առևտրի ոլորտում ՀԸԳՀ -ի դրույթների շրջանակներում, մասնավորապես, աջակցել համաձայնագրի 237-րդ հոդվածի (ՀԸԳՀ) համաձայն անվանումների աշխարհագրական մակնշման վերաբերյալ դրույթների իրականացմանը: "Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում թողարկվող ապրանքների համար ԵՄ "կոնյակ" աշխարհագրական անվանման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև նպաստել Հայաստանից արտադրանքի արտահանմանը ՝ միջազգային շուկաներում հայկական աշխարհահռչակ ոոգելից խմիչքի մրցունակությունը պահպանելու համար: Մասնավորապես, նպաստել նոր բրենդի մշակմանը, խթանել տվյալ անվան առաջխաղացումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում գովազդի և շուկայական նիշերի պահպանման հարցում", - ասվում է փաստաթղթում ։ Ծրագրի բյուջեն սահմանվել է 3 մլն եվրո։