
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։
Քննարկվել են նաև էներգետիկայի բնագավառում համագործակցութուն ծավալելու հնարավորությունները։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.4 մլրդ դոլար՝ տարեկան աճի 38.5%-ից մինչեւ 35.4% դանդաղմամբ: Մասնավորապես, դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալի դինամիկան ծավալվել է 14,2% անկումից մինչեւ 18,3% աճ ՝ կազմելով 280,3 մլն դոլար, ընդ որում, ներմուծման ծավալի աճը դանդաղել է 69,9% - ից մինչև 40,6%՝ կազմելով 1,1 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում Չինաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է 13%-ից մինչև 11,5%: