Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին կատարած այցի ընթացքում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի և այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորության շուրջ։
Առանձին անդրադարձ է կատարվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) Հայաստանի անդամակցության հնարավորությանը և այդ շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարներին։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.4 մլրդ դոլար՝ տարեկան աճի 38.5%-ից մինչեւ 35.4% դանդաղմամբ: Մասնավորապես, դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալի դինամիկան ծավալվել է 14,2% անկումից մինչեւ 18,3% աճ՝ կազմելով 280,3 մլն դոլար, ընդ որում, ներմուծման ծավալի աճը դանդաղել է 69,9% - ից մինչև 40,6%՝ կազմելով 1,1 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում Չինաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է 13%-ից մինչև 11,5%
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |