Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից հնարավոր թողարկմանը արևմտյան կապիտալի շուկայում ու արևմտյան շուկաներից ներդրումների ներգրավմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։
Նշենք, որ HSBC Holdings plc-ը HSBC-ի մայր ընկերությունն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: HSBC-ն սպասարկում է հաճախորդներին 63 երկրների և այնպիսի տարածաշրջանների գրասենյակներից, ինչպիսիք են Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան: 2022թ.սեպտեմբերի 30-ի դրությամբ 2992 մլրդ դոլարի ակտիվներ ունեցող HSBC բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն կազմակերպություններից է աշխարհում:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն HSBC խմբի դուստր ընկերությունն է, որը հիմնադրվել է 1996թ.: Այսօր բանկում աշխատում է 310 աշխատակից: Բանկն իր 5 մայրաքաղաքային մասնաճյուղերում սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |