Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023 11:33
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի էկոնոմիկայի եւ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առեւտրի նախարարությունները կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանի էկոնոմիկայի եւ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առեւտրի նախարարությունները կընդլայնեն համագործակցությունը

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին» հուշագիր։

 

Հուշագրով նախատեսվում է ապահովել կողմերի առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը՝ սպառողական ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման միջոցով, աջակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հայկական առևտրի տների հիմնման գործընթացին։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին աճել Է 27,1 տոկոսով՝ ապահովելով 136,5 մլն դոլարի ծավալ։ Ընդ որում, արտահանումն էապես աճել է 97,5 տոկոսով՝ մինչև 71,5 մլն դոլար՝ ներմուծման 8,7 տոկոսով, մինչև 65 մլն դոլար անկման դեպքում։