Արմինֆո.2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:
Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) մասով պատկերը հետևայլն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռեց նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվեց պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:
Որակի բարձրացման հարցերը և ուղևորների ավելի բարձր հարմարավետությանն ուղղված նոր ծառայությունների ներդրումը ՀԿԵ ընկերության ուշադրության կենտրոնում են:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |