Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2023 18:59
Ալինա Հովհաննիսյան

Դիվանագետ. Ինդոնեզիան հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությամբ

Դիվանագետ. Ինդոնեզիան հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությամբ

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-ինդոնեզիական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։

 

Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ առևտրի, տեխնոլոգիաների, գիտության, շինարարության, ծառայություններին, ենթակառուցվածքների ոլորտներում։

 

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ դեսպանը նշել է, որ ինդոնեզիական կողմը հետաքրքրված է փոխգործակցությամբ հատկապես բժշկական զբոսաշրջության ոլորտում։

 

Հանդիպմանը Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է դեսպանին տնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմը։

 

Զրույցի ընթացքում Արիֆ Մուհամադ Բասալամահին ներկայացվել է նաև Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։