Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023 18:07
Կարինա Մելիքյան

Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը վերադառնում են երկամյա վաղեմության դինամիկային

Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը վերադառնում են երկամյա վաղեմության դինամիկային

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին դանդաղել է՝ 21%-ից մինչեւ 12%՝ գրեթե վերադառնալով երկու տարվա վաղեմության տեմպերին (2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 11,1%)։

Ընթացիկ գներով ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը ս.թ. 9 ամիսների ընթացքում կազմել է 6.5 տրլն. դրամ (16.5 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա 5.8 տրլն դրամի դիմաց (14.2 մլրդ դոլար)։ Այդ գումարի 40%-ը կամ 2.6 տրլն դրամը (6.6 մլրդ դոլար) ապահովվել է 2023թ. երրորդ եռամսյակում՝ 2022թ. նույն եռամսյակի 41.4% - ի կամ 2.4 տրիլիոն դրամի դիմաց:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։