Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։
Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։
Մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների, կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |