Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023 17:52
Կարինա Մելիքյան

Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն

Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն

Արմինֆո.«Թել-Սել» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ` ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արտյոմ Ղազարյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը:

Արտյոմ Ղազարյանը ծնվել է 1979 թվականին Գյումրի քաղաքում։

1997-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան:

2003-2006թթ. սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003-2006թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես ծրագրերի բաժնի ղեկավար:

2008-2010թթ. աշխատել է «ԱրմենՏել» ընկերությունում որպես մարքեթինգի մասնագետ:

2010-2022թթ. «ԱԿԲԱ» բանկում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում`  մարքեթինգի վարչության պետի:

2022թ․ սեպտեմբերին միացել է «Թել-Սել»-ի թիմին:

Արտյոմ Ղազարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իտալիայում և Վրաստանում: