
Արմինֆո. Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ազգային գործակալություն ՀԻԻԱ-ի և Վրաստանի գյուղատնտեսության պետական լաբորատորիա ՀԻԻԱ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հուշագրով կողմերը կհամագործակցեն հետևյալ շրջանակներում. անասնաբուժության ոլորտում կարողությունների զարգացում և համագործակցության ընդլայնում; հատուկ վտանգավոր հիվանդությունների բռնկումների հայտնաբերում, կանխարգելում եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացում; անասնաբուժության բնագավառում գիտական տեղեկատվության փոխանակում; աշխատաժողովների և հանդիպումների կազմակերպում; անասնաբուժության բնագավառում փորձի փոխանակում։
Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Վրաստանի «ԼԵՓԼ» սննդամթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլի Բասիլաձեն և Վրաստանի «ԼԵՓԼ» գյուղատնտեսության պետական լաբորատորիայի տնօրեն Իրաքլի Գուլեդանին